Logo

«Հոգուս գույներով». Ռաֆայել Ջավախյանի անհատական ցուցահանդեսը

Հեղինակ
Մարինե Մելիքյան
00:00 / 29.10.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
F2A9541 scaled - «Հոգուս գույներով». Ռաֆայել Ջավախյանի անհատական ցուցահանդեսը

Օրեր առաջ՝ հոկտեմբերի 24-ին, Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ նկարիչ-քանդակագործ Ռաֆայել Ջավախյանի «Հոգուս գույներով» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը:

Ռաֆայել Ջավախյանի մասին…

Նկարիչ-քանդակագործ Ռաֆայել Ջավախյանը ծնվել է Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: Նա հավասարապես զբաղվում է և՛ գեղանկարչությամբ և՛ քանդակագործությամբ:

Արվեստագետի գեղանկարները և քանդակները գտնվում են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Ռուսաստանում՝ մասնավոր հավաքածուներում։ Իրականացրել է բազմաթիվ գրքերի և թատերական ներկայացումների ձևավորումներ, հեղինակ է մի շարք հուշատախտակների:

1986 թվականից առ այսօր Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի տնօրենն է:


F2A9520 960x640 - «Հոգուս գույներով». Ռաֆայել Ջավախյանի անհատական ցուցահանդեսը


Ջավախյանի արվեստը

Ջավախյանն անհատական ցուցահանդեսներ շատ է ունեցել, թե՛ Հայաստանի տարբեր մասերում, թե՛ Արցախում և թե՛ արտերկրում: Հայաստանի նկարիչների միությունում հեղինակի առաջին ցուցահանդեսն էր, որտեղ ներկայացված էին արվեստագետի գեղանկարներն ու քանդակները:

Ջավախյանի խոսքով. «Մի ձեռքս նկարում է, մի ձեռքս քանդակում»:

Ցուցահանդեսում ներկայացված ստեղծագործությունների ոգեշնչման աղբյուրը հայրենի աշխարհն է, Լոռին, բնությունը: Նկարչի գունապնակի վառ ու տաք երանգները ցուցասրահը յուրահատուկ տարամադրությամբ են լցնում և սրահով շրջելիս տպավորություն է, թե Ջավախյանի կտավները թումանյանական լոռվա պատկերն են վեարստեղծում:

«Նկարելու ժամանակ, երբ կանգնած եմ կտավի առջև՝ վերանում եմ ատաքին աշխարհից: Սովորաբար շատ արագ եմ նկարում, և առօրյայից վերանալով արագ ավարտում եմ ստեղծագործություններս», – նշում է նկարիչը: 

Ռաֆայել Ջավախյանի տաղանդն արտահայտվում է նաև քանդակագործության մեջ: Ունի մոնումենտալ երեք քանդակ Ալավերդիում («Քաջ Նազար», «Հառաչանք», «Ծնունդ»), խաչքարեր, որոնց մի մասը արտերկրում է՝ Շվեյցարիայում, Ռուսաստանում, Ավստրիայում:

F2A9495 960x640 - «Հոգուս գույներով». Ռաֆայել Ջավախյանի անհատական ցուցահանդեսը

F2A9532 960x640 - «Հոգուս գույներով». Ռաֆայել Ջավախյանի անհատական ցուցահանդեսը

F2A9533 960x640 - «Հոգուս գույներով». Ռաֆայել Ջավախյանի անհատական ցուցահանդեսը

F2A9531 960x640 - «Հոգուս գույներով». Ռաֆայել Ջավախյանի անհատական ցուցահանդեսը

F2A9530 960x640 - «Հոգուս գույներով». Ռաֆայել Ջավախյանի անհատական ցուցահանդեսը

F2A9546 960x640 - «Հոգուս գույներով». Ռաֆայել Ջավախյանի անհատական ցուցահանդեսը

F2A9482 960x640 - «Հոգուս գույներով». Ռաֆայել Ջավախյանի անհատական ցուցահանդեսը

F2A9484 960x640 - «Հոգուս գույներով». Ռաֆայել Ջավախյանի անհատական ցուցահանդեսը

F2A9486 960x640 - «Հոգուս գույներով». Ռաֆայել Ջավախյանի անհատական ցուցահանդեսը

F2A9487 960x640 - «Հոգուս գույներով». Ռաֆայել Ջավախյանի անհատական ցուցահանդեսը

F2A9489 960x640 - «Հոգուս գույներով». Ռաֆայել Ջավախյանի անհատական ցուցահանդեսը


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա