Logo

Հոլանդը կդառնա «Մանչեսթեր Սիթիի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

17:42 / 27.03.2023ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է նոր պայմանագիր կնքել նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ, հայտնում է The Sun-ը։

Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2028 թվականի հունիսի 30-ը, իսկ 22-ամյա գոլահարի աշխատավարձը կբարձրանա և կհասնի տարեկան 29,5 միլիոն եվրոյի: Այդ դեպքում Հոլանդը կդառնա «Մանչեսթեր Սիթիի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Նորվեգիայի հավաքականի առաջատարը նախորդ տարվա հուլիսից է խաղում Անգլիայի չեմպիոնի կազմում: Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է 37 հանդիպման, դարձել 42 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա