Logo

Հոպի գահակալումը․ գերմանացի երկրպագուների թշնամին և իր տարածաշրջանի սուպերհերոսը

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 12.08.2021ՍՊՈՐՏ
soc g hopp kh 1296x729 - Հոպի գահակալումը․ գերմանացի երկրպագուների թշնամին և իր տարածաշրջանի սուպերհերոսը

Նախորդ տարի Զինսհայմում կայացած արտագնա խաղում Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուները վիրավորական պաստառներ էին պատրաստել «Հոֆենհայմի» սեփականատեր 80-ամյա Դիթմար Հոպի հասցեին: Ի պատասխան դրան ՝ ավելի վաղ կոլեկտիվ պատիժներից հրաժարված Գերմանիայի ֆուտբոլային միությունը 3 մրցաշրջանով արգելեց դորտմունդցիների բոլոր երկրպագուներին այցելել «Հոֆենհայմի» տնային խաղերին:

Այդքան էլ մեծ սեր չվայելող մարդու համար ընդունված որոշումը հանգեցրեց նրան, որ դորտմունդցիներին աջակցեցին «Մյոնխենգլադբախի», «Ունիոնի» և «Հանովերի» ուլտրաս-խմբավորումները:

Ինչո՞վ է պայմանավորված այս ատելությունը Հոպի նկատմամբ, որը 8-րդ դիվիզիոնից Բունդեսլիգա է բերել «Հոֆենհայմին» ու զբաղված է կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութի ստեղծմամբ, կպարզենք ստորև:

Հոպի հայրը հակասեմիտ է եղել և մասնակցել Հոֆենհայմի հրեական ջարդերին

1938 թվականի նոյեմբերին ՆՍԴԱՊ գրոհային ջոկատները ահաբեկչություն էին կազմակերպել ամբողջ Գերմանիայում, որը հետագայում ստացավ «Բյուրեղապակյա գիշեր» անվանումը: Ահաբեկիչները սպանում էին անպաշտպան հրեաներին, ջարդում հրեաների խանութների ցուցափեղկերը և խլում նրանց ամբողջ ունեցվածքը:

Հոֆենհայմում սինագոգի սպասավոր Կարլ Մայերի տուն էին ներխուժել և ուժով փողոց հանել նրա ընտանիքին, կնոջը ՝ Մատիլդային և որդիներին ՝ 9-ամյա Մանֆրեդին և 6-ամյա Հայնցին, տունը հրկիզել, ամուսիններին աքսորել կենրոնացման ճամբար։ Այս բարբարոսությունների պարագլուխը «Հոֆենհայմի» ապագա սեփականատիրոջ հայրն էր՝ Էմիլ Հոպը։

Դիտմարը իմանալով այս պատմության մասին՝ օգնություն է առաջարկում տուժածների հարազատներին ու հրապարակավ ներողություն խնդրում հոր արարքների համար։ Մանֆրեդն ու Հայնցը Իսրայելում հետագայում գիրք են տպագրում իրենց փորձությունների ու տանջանքների մասին: Ավելի ուշ նկարահանվում է նաև փաստագրական ֆիլմ, որը 2009-ին Բեռլինի Cinema for Peace փառատոնում մրցանակ է ստանում («Ֆիլմ հանուն խաղաղության»)։

Դիտմարը նաև կազմակերպում է եղբայրների ժամանումը Գերմանիա (2003-ին նրանք առաջին անգամ հանդիպել են հայրենիքում) և մեկնել Հոֆենհայմ, որպեսզի հուշատախտակ տեղադրեն Մայերների ընտանիքի հիշատակին։ruedc4fe31967 - Հոպի գահակալումը․ գերմանացի երկրպագուների թշնամին և իր տարածաշրջանի սուպերհերոսը

Մանկուց սիրել է «Հոֆենհայմը»

60-ականներին Հոպը խաղում էր «Գյուղացիների» կազմում։ Ամեն անգամ գոլ խփելուց հետո ծանոթ մսագործը Դիտմարին մի կտոր երշիկ էր բերում։ Հոպը «Հոֆենհայմի» պատմության առաջին խաղացողն էր, որի աշխատանքը վճարվում էր, թեկուզ և այդքան տարօրինակ ձևով։ 25 տարեկանումում Հոպն ավարտում է կարիերան (եթե սիրողական խաղերը խուլ գյուղում կարելի է անվանել կարիերա) և կենտրոնանում ուսման վրա: Դիտմարը չի սխալվում՝ ընտրելով կրթությունը։

1972-ին նրա հիմնադրած SAP ընկերությունն այսօր ծրագրային ապահովման շուկայում խոշորագույն եվրոպական կազմակերպություններից մեկն է (2019 թվականի հասույթը ՝ 27 մլրդ եվրո): 1989-ին Հոպն արդեն բավականաչափ գումար ուներ հարազատ ակումբին օգնելու համար։

Սկսում է ոտքի կանգնեցնել հարազատ ակումը

Առաջին տարում Դիտմարը պարզապես գնում է գնդակներ և նոր մարզագույք: Այնուհետև, կառուցում է մարզաբազա երիտասարդ ֆուտբոլիստներ կրթելու համար և վերանորոգում ակումբի գրասենյակը։ Հաջորդ 11 տարվա ընթացքում «Հոֆֆեն» 8-րդ դիվիզիոնից բարձրանում է 3-րդ դիվիզիոն, որտեղ մնում է 6 տարի։ Այդ պահին Հոպը գլխավոր ներդրողի իրավունքով միջամտում է ակումբի կառավարմանը։ Գերմանիայում դա արգելված էր օրենքով, սակայն իրավաբանները օգնում են Դիտմարին գտնել այսպես կոչված գորշ գոտիներ 50+1 կոչվող օրենքում:

Մեր ընտրանին

Արդեն այն ժամանակ դա ահավոր զայրացնում է Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարներին և երկրպագուներին․

«Անկախ նրանից, թե որքան գումար ունես քո հաշվին, գերմանական ֆուտբոլում կա օրենք, որին բոլորը պետք է ենթարկվեն: Չի կարելի հանգիստ նայել, թե ինչպես է Հոպը փողով լցնում իր ակումբը»,- հայտարարում է տնօրենների խորհուրդի նախագահ Հանս-Յոահիմ Վացկեն:

Հոպը ուշադրություն չէր դարձնում այլ ակումբների հայտարարություններին և շարունակում էր ոտքի կանգնեցնել հարազատ ակումբը։ Նա գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակում Ռալֆ Ռանգնիկին, որը հիանալի էր աշխատում երիտասարդ տաղանդների հետ: Գերմանացի մասնագետը ակումբը 2 մրցաշրջանի ընթացքում բարձրացնում է 2 դիվիզիոնով, իսկ 2008-ին առաջին անգամ դուրս բերում Բունդեսլիգա (մինչև օրս ոչ մի անգամ դուրս չի մնացել գլխավոր լիգայից)։hopp 960x540 - Հոպի գահակալումը․ գերմանացի երկրպագուների թշնամին և իր տարածաշրջանի սուպերհերոսը

Հոպի տրանսֆերային արկածները

Football Leaks-ի հրապարակած տվյալների համաձայն ՝ 2015-ին «Հոֆենհայմը» Ռոբերտո Ֆիրմինոյի 40 մլն արժողությամբ տրանսֆերից միայն 7 մլն եվրոն է պահել ակումբին: Մնացած գումարը գերմանական ակումբը փոխանցել է «Transfair Rechteverweschlunggessellschaft GmbH» ընկերությանը, որը ղեկավարել է «Հոֆֆեի» որոշ ֆուտբոլիստների իրավունքները և լավ գումարներ վաստակել նրանց վերավաճառքի կամ վարձակալության գործարքներից:

Այս խորամանկությունները Հոպը երբեք չի ընդունել ու համարել է դա զրպարտություն։ Նրա օրոք «Գյուղացիները» լուրջ գումարներ են աշխատում տրանսֆերներից։ Թիմը գնում է երիտասարդ տաղանդներին, խաղաժամանակ տալիս նրանց, ապա վաճառում մի քանի անգամ ավելի բարձր գնով։

Նմանատիպ օրինակներ են՝

  • Ժոելինտոն – 40 մլն եվրոյով վաճառվել է «Նյուքասլին»
  • Կերիմ Դեմիրբայ – 33 մլն եվրոյով տեղափոխվել է «Բայեր»
  • Նադիմ Ամիրի – 25 մլն եվրոյով վաճառվել է «Բայերին»

Ռեյն-Նեկար տարածաշրջանում Հոպը գրեթե սուրբ է

Հարստանալով Դիտմարը ստեղծում է հիմնադրամ, որտեղ պարբերաբար գումար է նվիրաբերում։ Մի քանի տարվա ընթացքում այնտեղ գրեթե 800 մլն եվրո է կուտակվել։ Այժմ նրանք կառուցում են մանկապարտեզներ, ծերանոցներ, հիվանդանոցներ, գնում բժշկական սարքավորումներ: Հոփի պատվին Հոֆենհայմում փողոց, Վալդորֆում գտնվող սպորտային այգի և Հայդելբերգի բժշկական կենտրոն են անվանել: Տեղացիները նրան կոչում են «Հայր Հոպ»։

Դորտմունդի «Բորուսիան» ընդդեմ Հոպի

2008-ին «Բորուսիայի» երկրպագուներն առաջին անգամ ցուցադրում են Հոպի պատկերով պաստառը, որը տեղակայված էր դիպուկահարի հրացանի նշանառության տակ՝ «Hasta la Vista, Hopp» («Ցտեսություն, Հոպ»-թրգմ) մակագրությամբ: Հաջորդ 10 տարվա ընթացքում դորտմունդցիների յուրաքանչյուր այցը Զինսհայմ ավարտվում էր տեղի սեփականատիրոջը ուղղված վիրավորական պաստառներով։

2011 թվականի օգոստոսին դորտմունդցիների երկրպագուների վիրավորական վարկարկումները լռեցնելու համար Հոֆենհայմի մարզադաշտում տեղադրեցին մի քանի ձայնային սարք, որոնք երկրպագուների աղմուկի ժամանակ արձակում էին 130 դեցիբել ուժգնությամբ աղմուկ: Խաղից հետո մի քանի ֆանատ դիմել էին բժշկական օգնության և ոստիկանությունում բողոք գրել: Դրան ի պատասխան Հոպը ասել էր․

«Նա, ով ամբողջ խաղի ընթացքում վիրավորում է ինձ և իմ ընտանիքին, չպետք է այդպես արձագանքի այդպիսի փոքրիկ անհարմարությանը»:rue409a28a8df - Հոպի գահակալումը․ գերմանացի երկրպագուների թշնամին և իր տարածաշրջանի սուպերհերոսը

Ստեղծում է պատվաստանյութ, որը կարող է փրկել աշխարհը

10 տարվա ընթացքում նա միայնակ ֆինանսավորել է «CureVac» գիտական հետազոտություններով զբաղվող ընկերությունը՝ ներդնելով ավելի քան 100 մլն եվրո։ 2015 թվականին նրան են միացել Բիլ և Մելինդա Գեյթսի հիմնադրամը և ևս մի քանի խոշոր ներդրող։ Այնուամենայնիվ, հիմնական ծանրաբեռնվածությունը մնում է «Հոֆենհայմի» սեփականատիրոջ վրա. նրան են պատկանում ձեռնարկության բաժնետոմսերի 80 տոկոսը: Չնայած նա կրել է 253 մլն եվրոյի վնաս, սակայն հավատալով ընկերությանը Հոպը շարունակել է ներդրումները: Հիմա CureVac-ում ստեղծում են կորոնավիրուսի դեմ, շատ հնարավոր է, ամենաարդյունավետ դեղամիջոցը։

Հոպը հասցրել է մերժել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին և չի վաճառել պատվաստանյութի ստեղծման համար անհրաժեշտ նյութերն ու սխեմաները։ 1 format43 960x543 - Հոպի գահակալումը․ գերմանացի երկրպագուների թշնամին և իր տարածաշրջանի սուպերհերոսը

«Հոֆենհայմի» սեփականատերը հակասական կերպար է։ Մի կողմից նա զբաղվում է բարեգործությամբ,  հարազատ ակումբին գերմանական 8-րդ դիվիզիոնից հասցրել է Բունդեսլիգա ու ստեղծում է պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ, մյուս կողմից էլ նրա մութ անցյալն ու ֆինանսական ֆեյր-փլեյի խախտումները նրան դարձրել են գերմանական ակումբների գլխավոր թշնամին։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա