
Դեկտեմբերի 27-29-ը կկայանա հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ փոխվել է մրցաշարի անցկացման վայրը:
«Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության մրցավայրը փոխվել է: Առաջնությունը կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, իսկ մանդատն ու վիճակահանությունը՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում(Աբովյան 9):
Մանդատի, վիճակահանության, կշռման արարողությունների և մրցումների օրերն ու ժամերը մնացել են անփոփոխ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հավելենք՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունն անցկացվելու է առանց հանդիսականների: