Logo

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 ԵԱ. Հայաստանի հավաքականը 2-րդն է թիմային հաշվարկում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 23.05.2021ՍՊՈՐՏ
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 ԵԱ. Հայաստանի հավաքականը 2 րդն է թիմային հաշվարկում - Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 ԵԱ. Հայաստանի հավաքականը 2-րդն է թիմային հաշվարկում

Սկոպյեում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը:

Հայ ըմբիշներից մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն հռչակվեցին 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը և 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը:

Արծաթե մեդալ նվաճեց 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը, իսկ բրոնզե մեդալ նվաճեցին 60 կգ քաշային Տիգրան Մինասյանը, 77 կգ քաշային Սամվել Գրիգորյանն ու 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ Հայաստանի հավաքականը Երևան կժամանի վաղը՝ մայիսի 24-ին՝ ժամը 22:50-ին(Կիև-Երևան չվերթով):

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա