Logo

Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն․ Մեդալային ակնկալիքները ու անցանկալի մրցակիցները

Հեղինակ
viktorya
00:00 / 29.04.2018Ըմբշամարտ
Բացառիկ
20953869 1498027110279243 6393145104048576929 n - Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն․ Մեդալային ակնկալիքները ու անցանկալի մրցակիցները

Ապրիլի 30-ից մայիսի 6-ը Դաղստանի Կասպիսկ քաղաքում տեղի կունենա ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանի հունահռոմեական հավաքականը կմասնակցի 7 ըմբիշով։

Եվրոպայի առաջնություն. Հունահռոմեական ոճի 7 ըմբիշ կմասնակցի տարվա առաջին գլխավոր ստուգատեսին

Մրցաշարը խոստանում է մեդալաշատ լինել հայկական պատվիրականության համար։ Vivaronews.am-ը ԵԱ-ին ընդառաջ առանձնացրել է 3 քաշային կարգ, որոնցում հանդես եկող հայ ըմբիշները արդեն լուրջ փորձ ունեն և լուրջ հավակնություններ պատվո հարթակին կանգնելու համար։ Փորձել ենք նաև հասկանալ, թե ովքեր են նրանց ամենաանցանկալի մրցակիցները։

Արթուր Ալեքսանյան

artur aleksanyan 2016 olympics usatsi 9472289 1 - Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն․ Մեդալային ակնկալիքները ու անցանկալի մրցակիցները

Չնայած 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը բացարձակ ֆավորիտ է, Եվրոպայի առաջնությունները այդքան էլ հաջող չեն դասավորվում Օլիմպիական չեմպիոնի համար:

Դրանում համոզվելու համար կարող ենք նշել, որ 2011 թվականից սկսած տեղի ունեցած բոլոր միջազգային մրցաշարերում հայ ըմբիշը կրել է 6 պարտություն, որոնցից 3-ը Եվրոպայի առաջնությունում, Արթուրը մեկական անգամ էլ զիջել է մրցակիցներին ԱԱ-ի, Օլիմպիական խաղերի և Թբիլիսիի Գրան Պրիի ժամանակ:

Արթուր Ալեքսանյանի բոլոր հնարքները Աշխարհի առաջնությունում (տեսանյութ)

Հայ մարզիկը առավելագույնը պարտվել է Ռուսաստանը ներկայացնող Նիկիտա Մելնիկովին (2013 թ․ Բուդապեշտ ԱԱ և 2016 թ․ ԵԱ):

maxresdefault 1 2 - Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն․ Մեդալային ակնկալիքները ու անցանկալի մրցակիցները

Հիմնական մրցակիցները՝

Օրխան Նուրիև (Ադրբեջան, առաջին հանդիպում, Նուրիևը Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն) Չենկ Իլդեմ, (Թուրքիա, 2016 Եվրոպայի առաջնություն Ռիգայում, 6-2 հաղթանակ), Մուսա Եվլոև  (Ռուսաստան, 2017 ԱԱ, 3-1 եզրափակչում), Կուկուրի Կիրծխալիա (Վրաստան, վերջին հանդիպում՝ Կիևի մրցաշարի 1/8 եզրափակիչ, 8-0 հաղթանակ գոտեմարտի 1:04-րդ րոպեում):

«Ճերմակ Արջը» նաև հնարավորություն ունի դառնալու առաջին հայ ըմբիշը, որը կհռչակվի Եվրոպայի քառակի չեմպիոն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա