Logo

Հունական փոխառությունները հայերենում [918 բառ]

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 11.02.2021ՄՇԱԿՈՒՅԹ
.jpg - Հունական փոխառությունները հայերենում [918 բառ]

Գրաբարը հունարենից փոխառություններ է կատարել մ. թ. 3-4-րդ դարերից սկսած մինչ 10-11-րդ դարերը։ Հունական ազդեցությունը հայերենի վրա հիմնականում կատարվել է գրական-գրքային ճանապարհով, գիտության, գրականության, եկեղեցու միջոցով։

Հունարենից գրաբարի փոխառած 918 բառերի մեծ մասամբ գիտական-գրական, մշակութային, տնտեսական, եկեղեցական-կրոնական բնույթի և բուսական ու կենդանական աշխարհին վերաբերող բառեր են, որոնցից ժամանակակից հայերենում գործածական են 130 բառ, այսինքն` մոտ 14 %-ը։

Ըստ գործածության տարբեր ոլորտների՝ հունական փոխառությունները բաժանվում են մի քանի խմբի՝

  • Մշակութային կյանքին (արվեստ, ճարտարապետություն, գրականություն), արտադրությանը, բնությանը, կենցաղին վերաբերող բառեր՝

ակադեմիա, ամբիոն, ամֆիթատրոն, այբ, անդրի, արգասիք, ափսե, ափսինթ, բաղնիք, բարբարոս, բեմ, գաղափար, գավաթ, դստիկոն, եթեր, երգեհոն, զեփյուռ, զմելին, զմուռս, թատրոն, լաբյուրինթոս, լամպար, լապտեր, լիտր, կաղապար, կամար, կանոն, կարկին, կեմ, կենտրոն, կիթառ, կլիմա, կղմինդր, հյուլե, հյուպատոս, հռետոր, մաթեմատիկոս, մանյակ, մեղեդի, մետաքս, մեքենա, միմոս, մղոն, պանդոկ, պաքսիմատ, պիտակ, պնակ, պոռնիկ, պոետ, պրակ, ռետին, սավան, սատրապ, սիմինդ(ր), սոփեստ, ստամոքս, ստեպղին (գազար), վրձին, տաղանդ, տետր(ակ), տիպ, տիտան, տոկոս, տոմար, տոմս, րոպե, քարտ, քարտեզ, քարտուղար, քրոնիկոն, օազիս, օվկիանոս:

 

  • Կրոնական-եկեղեցական բնույթի բառեր՝ 

աբբա, արքեպիսկոպոս, գայիսոն, եկեղեցի, եպիսկոպոս, թեմ, կաթոլիկ, կաթողիկե, կաթողիկոս, կերոն, կիրակի, կղեր, կոնդակ, հերետիկոս, մատուռ, մարտիրոս, մեռոն, մետրոպոլիտ, պապ (հայրապետ), պատրիարք, սաղմոս, սքեմ, տարտարոս, փիլոն, քղամիդ, քրիստոնյա, օրթոդոքս և այլն։

  • Բուսանուններ՝ անեմոն, անթեմ, անիսոն, դափնի, էբենոս, լիմոն, կեռաս, կիպարիս, կիտրոն, հագնի, հալվե, հակինթ, մեկոն, մեղրապոպ (ձմերուկ), մոլոշ, նարդոս, նարգիզ, պրաս։
  • Կենդանիների անուններ՝ դելփին, կետ, կոկորդիլոս, հիդրա, տառեխ, փասյան, փյունիկ, փոկ։
  • Հանքանյութերի անուններ՝ ադամանդ, ակատ, բյուրեղ, մետաղ, հակինթ, հասպիս, պորփյուր, տրապիզոն։

Աղբյուր՝ Ա. Սուքիասյան, Ժամանակակից հայոց լեզու, Երևան, 2008


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա