Logo

Հունգարիայի մարզիչ․ «Ռոնալդուն մեծագույն չեմպիոն է, բայց նրա պահվածքը երբեմն զայրացնում է»

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 25.06.2021ՍՊՈՐՏ
ronaldo - Հունգարիայի մարզիչ․ «Ռոնալդուն մեծագույն չեմպիոն է, բայց նրա պահվածքը երբեմն զայրացնում է»

Հունգարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Ռոսին խոսել է Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։ Իտալացի մասնագետն ասել, էր ԵՎՐՈ-ի առաջին տուրում հունգարացիների դեմ խաղում 36-ամյա պորտուգալացին զայրացրել է իր պահվածքով։

«Ռոնալդուն մեծագույն չեմպիոն է, բայց երբեմն նրա պահվածքը կարող է զայրացնել։

Երբ նա մեզ գոլ խփեց, այնպես տոնեց, կարծես սա ԵՎՐՈ-ի եզրափակիչ է։ Մարդիկ ուշադրություն են դարձնում դրան»,-Ռոսիի խոսքն է մեջբերում Football Italia-ն։

Հիշեցնենք, որ այդ գոլով Ռոնալդուն շրջանցեց Միշել Պլատինիի ռեկորդը՝ դառնալով ԵՎՐՈ-ներում ամենաշատ գոլ խփած խաղացողը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա