Logo

Հուշամրցաշար՝ նվիրված Արցախյան պատերազմում զոհված Արամ Մկրտչյանի հիշատակին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 26.08.2021ՍՊՈՐՏ
Արամ Մկրտչյան - Հուշամրցաշար՝ նվիրված Արցախյան պատերազմում զոհված Արամ Մկրտչյանի հիշատակին

Սեպտեմբերի 5-7-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի բասկետբոլի հուշամրցաշար՝  նվիրված Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում հերոսաբար զոհված «Արցախ» ակումբի բասկետբոլիստ, Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի նախկին անդամ Արամ Մկրտչյանի հիշատակին՝ հաղորդում է Ա-Լիգայի մամուլի ծառայությունը:

Մրցաշարը կանցկացվի Ա-Լիգայի նախաձեռնությամբ:

«Հուշամրցաշարի անցկացումը նպատակ ունի հարգել Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում հերոսաբար զոհված «Արցախ» ակումբի բասկետբոլիստ, Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի նախկին անդամ Արամ Մկրտչյանի վառ հիշատակը, մեկ վայրում և մեկ ընդհանուր գաղափարի շուրջ համախմբել նրա հարազատներին, ընկերներին ու մարզասերներին»,- ասված է Ա-Լիգայի հաղորդագրության մեջ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա