տուր
01 Հունվար 1970 - 18:43
-
-
Ռուսաստանում ընթացքի մեջ է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը:
Մինչև 63 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող Հովհաննես Բաչկովը 1/8 եզրափակիչում մենամարտեց Կոլումբիան ներկայացնող Վիաֆարա Ֆորի Խոսե Մանուելի հետ ու մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ տարավ 5:0 հաշվով՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ փուլ:
Հայաստանի ներկայացուցիչներից 1/4 եզրափակիչի ուղեգիր են նաև նվաճել Արթուր Հովհաննիսյանը (52 կգ) ու Արման Դարչինյանը (75 կգ): 1/8 եզրափակիչում մեր պատվիրակներից այսօր նաև կմրցեն 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: