Logo

Հղի Ռիհանայի նոր լուսանկարները

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:15 / 05.05.2022Երաժիշտներ
Rihanna-2022

Ռիհանայի երկրպագուները վստահ էին, որ երգչուհին բոլորից գաղտնի լույս աշխարհ է բերել իր առաջնեկին, քանի որ նա մեկ շաբաթից ավելի չէր հայտնվել պապարացիների աչքին, ինչը բնորոշ չէ երգչուհուն:

Համացանցում լուրեր էին տարածվել անգամ, որ ծնողները երեխայի ծնվելու մասին նորությունը պատրաստվում են հայտնել A$AP Rocky-ի նոր տեսահոլովակում: Սակայն նախօրեին երգչուհուն սիրեցյալի հետ նկատել են Hollywood Bowl բացօթյա համերգասրահում ստենդ-ափի ժամանակ, որն առանց միջադեպերի չի անցել:

Նկարը տարածել է ամերիկացի հայտնի կատակերգու Մայքլ Բլեքսոնը։ Նա նաև պատմել է, թե ինչպես է իր ելույթի ժամանակ անհայտ տղամարդը դանակով հարձակվել իր վրա հենց բեմում։ Բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող ավարտ է ունեցել։

«Ես արդեն մտածում էի, որ այս երեկո ինքս պետք է ծնունդն ընդունեմ», - կատակել է Բլեքսոնը:

Rihanna 2022

Աղբյուրը՝ peopletalk

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա