Logo

Հյու Ջեքմանի մասնակցությամբ 5 լավագույն ֆիլմերը

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 12.10.2018Կինո
jackman 1 - Հյու Ջեքմանի մասնակցությամբ 5 լավագույն ֆիլմերը

Այսօր իր 50 ամյակն է նշում ավստրալացի սիրված դերասան, «Ոսկե գլոբուսի» դափնեկիր Հյու Ջեքմանը:

Առաջարկում ենք վերհիշել Ջեքմանի մասնակցությամբ լավագույն ֆիլմերը:

1.Քեյթն ու Լեոն/Кейт и Лео/Kate & Leopold, 2001

ռեժ.՝ Ջեյմս Մենգոլդ
դերերում՝ Մեգ Ռայան, Լիվ Շրայբեր ևն

Լեոն դուքս է, և բախտի բերմամբ, կամ պատահմամբ նա  ժամանակի մեջ ճամփորդություն է կատարել և հայտնվել է ապագայում: Ապագա, այս նոր իրականությունում նա հանդիպում է Քեյթին և սիրահարվում է նրան: Իրավիճակը, սակայն, շատ բարդ է. այլ աշխարհ, այլ մարդիկ, եթե այն մյուս աշխարհում Լեոյի առաջ բոլորը խոնարհվում էին, այստեղ նա իրենից ոչինչ չի ներկայացնում: Կկարողանա՞ Լեոն ամեն բան թողնել և մնալ Քեյթի կողքին, թե…
2002 թ. ֆիլմն արժանացել է«Ոսկե գլոբուսի»՝ «Լավագույն երգ» (“Until”) անվանակարգում:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

2.Հեղինակություն/Престиж/The Prestige, 2006

ռեժ.՝Քրիստոֆեր Նոլան

դերերում՝Քրիստիան Բեյլ, Սքարլետ Յոհանսոն, Ռեբեկա Հոլ,  Մայքլ Քեյն ևն:

Ֆիլմի գլխավոր հերոսները Ռոբերտ և Ալֆրեդ անունով կախարդներն են, որոնք միշտ մրցակցել են իրար հետ։ Երկու հսկա միևնույն բեմում չեն կարող լինել․ ժամանակի ընթացքում նրանց անմեղ մրցակցությունը վերածվում է մի շատ վտանգավոր խաղի։ Նրանք ամեն կերպ փորձում են խանգարել մեկը մյուսին, բացահայտել մեկը մյուսի գաղտնիքները և ոչնչացնել իրար։ Ոչ ոք չի կարող ասել, թե ինչի կհանգեցնի այս ահարկու և ահասարսուռ պայքարը․․․
2007 թ․ ֆիլմն առաջադրվել էր Օսկարի՝ «Լավագույն օպերատորական գործ» և «Լավագույն դեկորացիաներ» անվանակարգերում, բայց չհաղթեց։

Ֆիլմի հիմքում է Քրիստոֆեր Պրիստթի համանուն ստեղծագործությունը, որը գրվել էր 1995 թ․։ Գրքի հեղինակն ինքն է պնդել, որ հենց Նոլանն էկրանավորի իր վեպը։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա