Logo

Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան. դիմակայության պատմությունը

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 02.09.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
2Z7A4280 scaled 1 - Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան. դիմակայության պատմությունը
Խաղի մանրամասները

Աշխարհ, Աշխարհի գավաթ. Եվրոպա. Որակավորում, 1-ին Փուլ 4 տուր

02 Սեպտեմբեր 2021 - 22:45

0

Հյուսիսային Մակեդոնիա

0

Հայաստան

Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականներն ընդհանուր առմամբ միմյանց դեմ մրցել են 10 անգամ, որոնցից 4-ում հաղթել է Հայաստանի հավաքականը, 4-ում՝ Մակեդոնիան և 2 խաղ էլ ավարտվել է ոչ-ոքի։ Այսօր Հայաստանի հավաքականը հնարավորություն ունի առաջ անցնել մրցակցից հաղթանակների քանակով: Առաջարկում ենք վերհիշել հավաքականների միջև կայացած նախորդ խաղերը.

  • Եվրոպայի 1996 թ. առաջնության ընտրական փուլ
  • 10.05.1995, Երևան, Հայաստան, «Հրազդան» մարզադաշտ
  • Հայաստան 2-2 Մակեդոնիա
  • Գոլերը՝ Ռազմիկ Գրիգորյան  21՛, Արմեն Շահգելդյան 49՛, Գեորգի Խրիստով 59՛, Լյուպկո Մարկովսկի 70՛
  • Եվրոպայի 1996 թ. առաջնության ընտրական փուլ
  • 06.09.1995,  Սկոպյե, Մակեդոնիա, «Գրադսկի» մարզադաշտ
  • Մակեդոնիա 1-2 Հայաստան
  • Գոլերը՝ Տոնի Միցևսկի 56՛, Ռազմիկ Գրիգորյան 61՛, Արմեն Շահգելդյան 78՛

  • Աշխարհի 2006 թ. առաջնության ընտրական փուլ
  • 18.08.2004, Սկոպյե, Մակեդոնիա, «Գրադսկի» մարզադաշտ
  • Մակեդոնիա 3-0 Հայաստան
  • Գոլերը՝ Գորան Պանդև 5՛, Արթիմ Շաքիրի 37՛, Վելիչե Շումլիկոսկի 89՛

2004 1 - Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան. դիմակայության պատմությունը

  • Աշխարհի 2006 թ. առաջնության ընտրական փուլ
  • 04.06.2005, Երևան, Հայաստան, «Հանրապետական» մարզադաշտ
  • Հայաստան 1-2 Մակեդոնիա
  • Գոլերը՝ Գորան Պանդև 29՛ (11մ), 47′, Էդգար Մանուչարյան 55′

  • Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլ
  • 07.09.2010, Սկոպյե, Մակեդոնիա, «Ֆիլիպ II» մարզադաշտ
  • Մակեդոնիա 2-2 Հայաստան
  • Յուրա Մովսիսյան 41′, Մարիո Ջյուրովսկի 4՛, Էդգար Մանուչարյան 90՛+1, Իլչո Նաումոսկի 90՛+6 (11մ)

 

Հայ երկրպագուի մեջ, միանշանակ, շատ է տպավորվել ԵՎՐՈ 2012-ի նախընտրական փուլը, որում մեր հավաքականն ամենամոտն էր նվաճել մեծ մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր:

ԵՎՐՈ-ի նախընտրական այդ փուլում բավական հետաքրքիր ստացվեց հենց Մակեդոնիայի հավաքականի հետ մեր դիմակայությունը: Առաջին խաղը Սկոպյեում էր. բավական բաց ու փոխադարձ գրոհներով ընթացած խաղում Հայաստանի հավաքականը կարողացավ բացել հաշիվը՝ Յուրա Մովսիսյանի խփած գոլով, սակայն մակեդոնացիները մեկ րոպե անց հավասարեցրին հաշիվը:

2-րդ խաղակեսում մեր ընտրանին մի շարք գոլային հնարավորություններ չիրացրեց. միայն Յուրա Մովսիսյանը 3 անգամ 100 տոկոսանոց շանսը ձեռքից բաց թողեց: Բայց մրցավարի ավելացրած ժամանակի առաջին րոպեին Էդգար Մանուչարյանը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դիմաց ու առաջ մղեց Հայաստանի հավաքականին. թվում էր, որ արդեն ունեինք այդքան կարևոր 3 միավորը, որ արտագնա հաղթանակ էինք տարել, բայց… ավելացված վերջին րոպեին եզրից կատարած փոխանցումից հետո Արարատ Առաքելյանը որոշեց, որ այլևս փրկվելու շանս չկա ու ձեռքով խաղաց, ինչից հետո էլ մրցավարը 11-մետրանոց նշանակեց, ու մենք անչափ կարևոր 2 միավոր թողեցինք Սկոպյեում:

  • Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլ
  • 07.10.2011, Երևան, Հայաստան, «Հանրապետական» մարզադաշտ
  • Հայաստան 4-1 Մակեդոնիա
  • Գոլերը՝ Մարկոս Պիզելլի 28՛, Հենրիխ Մխիթարյան 34՛, Գևորգ Ղազարյան 69՛, Վանչե Շիկով 86՛, Արթուր Սարկիսով 90՛+1

 

Պատասխան խաղը տեղի ունեցավ մեկ տարի անց. Հայաստանի հավաքականն արդեն շատ ավելի լավ վիճակում էր, ընտրական այս փուլի ընթացքում Վարդան Մինասյանի թիմը հասցրել էր բավական մեծ աճ գրանցել, ֆուտբոլիստներն էլ՝ անհատապես:

«Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած խաղի առաջին իսկ րոպեներից մեր ընտրանին ցույց տվեց առավելությունը. 28-րդ րոպեին Մովսիսյանի տպավորիչ անցումից ու փոխանցումից հետո հաշիվը բացեց Մարկոս Պիզելին: Րոպեներ անց հրաշալի հարվածով Մխիթարյանը կրկնապատկեց հաշիվը: Երկրորդ խաղակեսում էլ Գևորգ Ղազարյանն ու Արթուր Սարկիսովը ավելի մեծացրին առավելությունը, իսկ Մակեդոնիային հաջողվեց միայն խփել հեղինակության գոլը:

Գոլ խփե՞լ է հավաքականում նորամուտի խաղում, թե՞ ոչ․ VNews-ի Quiz-ը

  • Ազգերի լիգա, ընտրական փուլ
  • 09.09.2018, Սկոպյե, Մակեդոնիա, «Ֆիլիպ II» մարզադաշտ
  • Մակեդոնիա 2-0 Հայաստան
  • Ալիոսկի 14՛(11մ),  Գորան Պանդև 59՛

 

Եվ վերջին անգամ Հայաստանն ու Հյուսիսային Մակեդոնիան հանդիպել են Ազգերի լիգայի շրջանակներում՝ 2018-ին: Սեպտեմբերին նույն՝ «Ֆիլիպ II» մարզադաշտում կայացած խաղում Մակեդոնիայի հավաքականն ավելի ուժեղ գտնվեց:

14-րդ րոպեին մակեդոնացիները 11-մետրանոցի իրավունք վաստակեցին ու բացեցին խաղի հաշիվը: Մեր ընտրանին լուրջ դիմադրություն չկարողացավ ցույց տալ մրցակցին, որն էլ, իր հերթին, չցուցադրեց գրավիչ ֆուտբոլ, սակայն հասավ դրական արդյունքի: 2-րդ խաղակեսում Գորան Պանդևի խփած գոլի շնորհիվ մակեդոնացիները հաղթեցին 2-0 հաշվով:

  • Ազգերի լիգա, D լիգա, 4-րդ խումբ, 4-րդ տուր
  • 16.10.2018, «Հանրապետական» ստադիոն, Երևան
  • Հայաստան 4-0 Մակեդոնիա
  • Հեռացում՝ Էլմաս (Մակեդոնիայի հավաքական) 90+3՛
  • Գոլերը՝ Մարկոս Պիզելի 12՛, Յուրա Մովսիսյան 67′, Գևորգ Ղազարյան 81՛, Հենրիխ Մխիթարյան 90+4՛

 

Ինչպես ԵՎՐՈ 2012-ի ընտրական փուլում, Ազգերի լիգայում նույնպես Հայաստանի հավաքականը արժանի պատասխան տվեց մակեդոնացիներին Երևանում կայացած խաղում:

6 տարի անց մեր ընտրանին կարողացավ գրեթե նույն սցենարն ապահովել Մակեդոնիայի դեմ խաղում: Հանդիպման սկզբնամասում կրկին Մարկոս Պիզելին բացեց խաղի հաշիվը. այս անգամ նրա կատարած հարվածից հետո սխալվեց մրցակցի դարպասապահը: Երկրորդ խաղակեսում Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը հաշիվը դարձրեց խոշոր. նախ՝ մրցակցի ևս մեկ սխալից օգտվելով Յուրա Մովսիսյանը կրկնապատկեց հաշիվը, այնուհետև Գևորգ Ղազարյանը տուգանայինից կատարած հարվածով կրկին նպաստեց մրցակցի դարպասապահի սխալին, իսկ արդեն խաղավերջում Հենրիխ Մխիթարյանը ցածրից կատարած հարվածով (կրկին տուգանայինից) ձևակերպեց վերջնահաշիվը՝ 4-0:

  • Ազգերի լիգա, C լիգա, 2-րդ խումբ, 1-ին տուր
  • 05.09.2020, Սկոպյե, Մակեդոնիա, «Ֆիլիպ II» մարզադաշտ
  • Հյուսիսային Մակեդոնիա 2-1 Հայաստան
  • Գոլերը՝ Էզգիան Ալիոսկի 5՛ (11մ.), Իլյա Նեստորովսկի 38՛ (11մ.), Տիգրան Բարսեղյան 90՛ (11մ.)

 

Նորից Ազգերի լիգա ու նորից Հյուսիսային Մակեդոնիա: C լիգայի 2-րդ խմբում Հայաստանի հավաքականն ընդգրկված էր Հյուսիսային Մակեդոնիայի, Վրաստանի և Էստոնիայի ընտրանիների հետ:  Սեպտեմբերի 5-ին այս խմբի առաջին տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվեց հենց մակեդոնացիներին՝ Խոակին Կապառոսի նորամուտի խաղում:

Հանդիպումը մեր հավաքականի համար սկսեց ամենավատ սցենարով. խաղի արդեն 2-րդ րոպեին մրցակցի անկյունայինի խաղարկումից հետո Կամո Հովհաննիսյանը ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում ու 11-մետրանոց բերեց մեր դարպասին, որն էլ անվրեպ իրացրեց Էզգիան Ալիոսկին: Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 37-րդ րոպեին մրցակցի՝ բարձրից կատարած փոխանցման ժամանակ խաղի կանոնները տուգանային հրապարակում այս անգամ էլ խախտեց Հովհաննես Համբարձումյանը. կրկին 11-մետրանոց ու հաշիվը կրկնապատկեց Իլյա Նեստորովսկին:

Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականի խաղը զգալիորեն փոխվեց. եղան գրոհներ, իրական գոլային պահեր: Խաղադաշտ մտան Տիգրան Բարսեղյանը, Էդգար Բաբայանը և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, որոնք սրություն մտցրին թիմի խաղում: Խաղավերջում Բալեկյանը 11-մետրանոց վաստակեց, որն էլ հստակ իրացրեց Տիգրան Բարսեղյանը: 11-մետրանոցների այս խաղում հաղթեց մրցակիցը:

Էվոլյուցիայի նախաշեմին. Ինչքանով է կարևոր հաղթել Հյուսիսային Մակեդոնիային

  • Ազգերի լիգա, C լիգա, 2-րդ խումբ, 6-րդ տուր
  • 18.11.2020, Նիկոսիա, Կիպրոս, «Պանկիպրիա» մարզադաշտ
  • Հայաստան 1-0 Հյուսիսային Մակեդոնիա
  • Գոլը՝ Հովհաննես Համբարձումյան (54′)

 

Թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի ունեցավ Հայաստանի համար շատ ծանր ժամանակահատվածում: Թեև Արցախում պատերազմն արդեն ավարտվել էր, բայց կոնֆլիկտային իրավիճակից ելնելով ՈւԵՖԱ-ն որոշում կայացրեց Երևանում նախատեսված հանդիպումն անցկացնել չեզոք մարզադաշտում, տվյալ դեպքում՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում:

Հանդիպման առաջին խաղակեսում սակավաթիվ վտանգավոր պահերից ամենասուրը Հայաստանի հավաքականի ստեղծած գրոհն էր: Բավական նպաստավոր դիրքում հայտնված Ալեքսանդր Կարապետյանը, բայց նրա հարվածի ճանապարհը փակեց մակեդոնացիների դարպասապահ Էգզոն Բետուլային: Երկրորդ խաղակեսի մեկնարկին՝ 54-րդ րոպեին Հովհաննես Համբարձումյանն ազատ տարածություն գտավ ու բարդ դիրքից կարողացավ գրավել մակեդոնացիների դարպասը:  Խաղի մնացած հատվածում Հայաստանի հավաքականն անցավ քանակական պաշտպանության ու հակագրոհային մարտավարության: Խաղավերջում Կամո Հովհաննիսյանը շատ լավ պահ ունեցավ, բայց չկարողացավ այն գոլի վերածել:

Հայաստանի հավաքականը, ի վերջո, հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և, առհասարակ, իր խմբում: Այդ հաղթանակը հենց այդ ժամանակահատվածում շատ կարևոր էր հոգեբանական առումով: Խոակին Կապառոսի խնդրանքով էլ խաղից հետո մարզադաշտում հնչեց ՀՀ պետական օրհներգը:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա