Logo

Հյուսիսմակեդոնացիները վերջ դրեցին հայ երկրպագուների անիրատեսական երազանքներին

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 12.11.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
mak 3 - Հյուսիսմակեդոնացիները վերջ դրեցին հայ երկրպագուների անիրատեսական երազանքներին
Խաղի մանրամասները

Աշխարհ, Աշխարհի գավաթ. Եվրոպա. Որակավորում, 1-ին Փուլ 9 տուր

11 Նոյեմբեր 2021 - 21:00

0

Հայաստան

5

Հյուսիսային Մակեդոնիա

0 - 1 Ալեքսանդր Տրայկովսկի - 22`

0 - 2 Էնիս Բարդի - 36`

0 - 3 Էնիս Բարդի - 67`

0 - 4 Միլան Ռիստովսկի - 79`

0 - 5 Էնիս Բարդի - 90`

Հայաստանի ազգային հավաքականը հյուսիսմակեդոնացիներից 0-5 ջախջախիչ հաշվով կրած խայտառակ պարտությամբ վերջնականապես զրկվեց  2022թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի J խմբում 2-րդ տեղը գրավելու հնարավորությունից: Հիասթափեցնող է ոչ միայն գրանցված արդյունքը, այլ նաև այն անբովանդակ ու անատամ խաղը, որը հերթական անգամ հրամցրին ֆուտբոլասերներին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները Խոակին Կապառոսի գլխավորությամբ:

Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. ՀՀ հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում 3-րդ պարտությունը կրեց: Ընտրական մրցաշարի վերջին 6 հանդիպումներում մեր ընտրանին հաղթանակ չի տոնել՝ վաստակելով ընդամենը 3 միավոր, խփելով 2 գոլ, բաց թողնելով 14 գնդակ: Վերջին հաղթանակը մեր ֆուտբոլիստները տոնել են մարտի 31-ին՝ Երևանում 3-2 հաշվով պարտության մատնելով Ռումինիայի ընտրանուն:

Խոակին Կապառոսի գլխավորությամբ անցկացրած վերջին 8 հանդիպումներում ՀՀ հավաքականը չի հաղթել՝ կրելով 4 պարտություն, նույնքան խաղ ավարտելով ոչ-ոքի: Մեր ֆուտբոլիստները խփել են 4 գոլ, բաց են թողել 18 գնդակ:

mak 960x640 - Հյուսիսմակեդոնացիները վերջ դրեցին հայ երկրպագուների անիրատեսական երազանքներին

2. Աշխարհի առաջնության ընտրական այս մրցաշարում ՀՀ հավաքականը խոշոր հաշվով 2-րդ պարտությունը կրեց: Այդ կարգի առաջին պարտությունը գրանցվել էր սեպտեմբերի 5-ին Շտուտգարտում Գերմանիայի հավաքականի հետ կայացած մրցախաղում՝ 0-6:

ՀՀ հավաքականն իր պատմության մեջ խոշոր հաշվով 37-րդ պարտությունը կրեց, որից 18-ը՝ աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերում: ՀՀ հավաքականը կրկնեց սեփական հարկի տակ կրած իր ամենախոշոր հաշվով պարտությունների հակառեկորդը: Մինչ այդ մեր ֆուտբոլիստները 2016թ. Երևանում Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում 0-5 հաշվով պարտվել էին ռումինացիներին, իսկ հաջորդ տարի Արթուր Պետրոսյանի օրոք նույն մրցաշարում 1-6 հաշվով զիջել էին լեհերին:

Իսկ ամենախոշոր հաշվով պարտությունը ՀՀ հավաքականը կրել է 2019թ. նոյեմբերի 18-ին Պալերմոյում՝ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում 1-9 հաշվով զիջելով իտալացիներին:

mak 1 960x640 - Հյուսիսմակեդոնացիները վերջ դրեցին հայ երկրպագուների անիրատեսական երազանքներին

3. Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները 2-րդ անգամ էին հայտնվել աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի միևնույն խմբում: ՀՀ հավաքականին այդպես էլ չհաջողվեց գեթ մեկ անգամ հաղթել հյուսիսմակեդոնացիներին:

2006թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում մրցակիցներն ընդգրկված էին 1-ին խմբում: 2004թ. օգոստոսի 18-ին Սկոպյեում կայացած առաջին խաղում ՀՀ հավաքականը Բեռնար Կազոնիի գլխավորությամբ 0-3 հաշվով պարտվել էր:

2005թ. հունիսի 4-ին Երևանում կայացած պատասխան խաղում էլ մակեդոնացիները հաղթել էին 2-1 հաշվով: Հենկ Վիսմանի գլխավորած մեր հավաքականից միակ գոլը խփել էր Էդգար Մանուչարյանը: Մակեդոնացիներից երկու հանդիպումներում էլ աչքի էր ընկել Գորան Պանդևը՝ ընդհանուր առմամբ  3 անգամ գրավելով ՀՀ հավաքականի դարպասը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Սկոպյեում կայացած ընտրական մրցախաղում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի:

4. ՀՀ հավաքականը մակեդոնացիների հետ անցկացրած 12 հանդիպումներում 5-րդ պարտությունը կրեց: Մեր ֆուտբոլիստներին 4 անգամ է հաջողվել հաղթել մրցակցին, 3 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի: ՀՀ հավաքականը խփել է 17 գոլ, սեփական դարպասը բաց է թողել 20 գնդակ: Ընտրական այս մրցաշարում մեր ֆուտբոլիստներն այդպես էլ չգտան մակեդոնացիների դարպասի բանալին:

mak 2 960x640 - Հյուսիսմակեդոնացիները վերջ դրեցին հայ երկրպագուների անիրատեսական երազանքներին

ՀՀ հավաքականը խոշոր հաշվով 2-րդ պարտությունը կրեց Հս. Մակեդոնիայի ընտրանուց: Առաջինը գրանցվել էր 2006թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Սկոպյեում կայացած խաղում, որում դաշտի տերերը 3 անպատասխան գնդակ էին ուղարկել մեր հավաքականի դարպասը:

5. ՀՀ հավաքականը նոյեմբերին 20-րդ հանդիպումն անցկացրեց՝ կրելով 9-րդ պարտությունը: Մյուս հանդիպումներից 8-ում մեր ֆուտբոլիստները հաղթել են, 3-ում գրանցվել է ոչ-ոքի: ՀՀ հավաքականը նոյեմբերյան խաղերում 31 գոլ է խփել, սեփական դարպասը բաց է թողել 39 գնդակ:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա