Logo

Ի՞նչ բնակարաններում են ապրում հայտնիները. Քայլի Ջեներ

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 06.02.2019ՄՇԱԿՈՒՅԹ
տունը - Ի՞նչ բնակարաններում են ապրում հայտնիները. Քայլի Ջեներ

Գործարար կին, ռեալիթի շոուի աստղ, Քարդաշյան-Ջեներ ընտանիքի ամենաերիտասարդ քույր Քայլի Ջեները ժամանակ չունի իրեն 21-ամյա աղջկա պես պահելու՝ աշխատանք փնտրելու, անվճար փորձաշրջան անցնելու կամ այլ «հասարակ» բաների համար: Նա չափազանց զբաղված է գործարար կին լինելով ու 800մլն դոլար գնահատվող Kylie Cosmetics շպարի պարագաների ընկերությունը զարգացնելով:

«Քայլի Ջեները միանգամայն մեծ ազդեցություն ունեցող աստղ է: Իր երիտասարդ տարիքում նա կարողացել է արդեն այդքան մեծ հաջողության հասնել,»Architectural Digest-ին պատմել է Լոս Անջելեսի ամենալավ տների դիզայնով զբաղվող Մարտին Լոուրենս Բալերդը, որն օգնել է Քայլիին Հիդըն Հիլզ թաղամասում գտնվող իր տունը «լցնել», – «Երբ մենք սկսեցինք նրա տան դիզայնով զբաղվել Քայլին այնքան երիտասարդ էր, որ նույնիսկ չէր կարող ալկոհոլ օգտագործել»:

«Ես Մարտինին ասացի, որ թարմ, դրական էմոցիաներ տվող բան եմ ուզում, որը կհամապատասխանի իմ ճաշակին: Գույները պարտադիր էին: Ես սիրում եմ վարդագույնը և ուզում էի, որ այն ամենուր լիներ: Իմ զգեստապահարանն ու շպարվելու սենյակը շատ անձնական են:Ես շատ ժամանակ եմ անցկացնում այնտեղ և այդ պատճառով պետք էր այնպես անել, որ նրանք անթերի լինեին»,- ասել է Քայլին ամսագրի հետ ունեցած զրույցում: 

Տունը կառուցվել է 2015թ.-ին և վաճառվել է Ջեներին 12մլն դոլարով: Այն ընդգրկում է 8 ննջասենյակ, 11 լոգարան, խոհանոց, կինոթատրոն, սպա սենյակ, հագուստների սենյակ, խաղասենյակ, բար և լողավազան: Տեսեք ինքներդ՝

AD030119 KYLIE JENNER 02 - Ի՞նչ բնակարաններում են ապրում հայտնիները. Քայլի ՋեներAD030119 COVER 02 4 - Ի՞նչ բնակարաններում են ապրում հայտնիները. Քայլի ՋեներAD030119 KYLIE JENNER 06 - Ի՞նչ բնակարաններում են ապրում հայտնիները. Քայլի ՋեներAD030119 KYLIE JENNER 05 - Ի՞նչ բնակարաններում են ապրում հայտնիները. Քայլի ՋեներAD030119 KYLIE JENNER 01 960x540 - Ի՞նչ բնակարաններում են ապրում հայտնիները. Քայլի ՋեներAD030119 KYLIE JENNER 07 - Ի՞նչ բնակարաններում են ապրում հայտնիները. Քայլի ՋեներAD030119 KYLIE JENNER 09 - Ի՞նչ բնակարաններում են ապրում հայտնիները. Քայլի ՋեներAD030119 KYLIE JENNER 10 - Ի՞նչ բնակարաններում են ապրում հայտնիները. Քայլի Ջեներ

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա