Logo

Ի՞նչ դիտել-չդիտել մեր կինոթատրոնում.«Գոգեն»

Հեղինակ
vaik-1985
00:00 / 03.11.2017Կինո
Բացառիկ
maxresdefault 2 - Ի՞նչ դիտել-չդիտել մեր կինոթատրոնում.«Գոգեն»

Ֆրանսիական կենսագրական այս դրաման պատմում է պոստիմպրեսիոնիստ նկարիչ Պոլ Գոգենի կյանքի մայրամուտին Պոլոնեզիա ճանապարհորդության մասին։
Նա չէր էլ պատկերացնում, թե ինչ ազդեցություն կունենա տեղի մթնոլորտն իր ստեղծագործական և անձնական կյանքի վրա: Նկարիչն էկզոտիկ անտառներում հանդիպում է մի գեղեցկուհու, որը դառնում է նրա կինը և մուսան։
Ֆիլմի ռեժիսոր Էդվարդ Դելյուկը շատ դիպուկ է ներկայացրել արվեստագետի՝ ստեղծագործելու մոլի տենչանքի և սոցիալական խնդիրների բախումները: Գոգենն իր վերջին գումարներով գնում էր կտավ և ներկեր, որպեսզի հագեցնի իր ստեղծագործական քաղցը՝ երկրորդական դարձնելով ֆիզիկական քաղցը:  Նա, գտնվելով ծայրահեղ աղքատության մեջ, միևնույն է՝ չէր արարում միայն գումար վաստակելու համար:

Ֆիլմի սյուժեն զարգանում էր շատ պարզ և թեթև՝ ինչպես նկարչի տրամադրությունը: Սակայն այդ պարզության և թեթևության մեջ կար շատ բարդ և ցավով լեցուն պատմություն:
Վենսան Կասելը, որը Գոգենին էր մարմնավորում, պարզապես հրաշալի էր, նրա յուրաքանչյուր էմոցիայի մեջ կար այնքան հմայք, խորություն և ասելիք, որ ամբողջովին նվիրվում և ցավակցում էիր նրա հերոսին:
Եթե խոսենք թերություններից, ապա պետք է նշենք ֆիլմի ավարտը, որը բավականին կտրուկ էր և արագ: Սակայն դա ոչ մի կերպ չի փչացնում ֆիլմը, պարզապես թողնում է թեթև անբավարավածության զգացում:
Մի խոսքով եթե ցանկանում էք դիտել հետաքրքիր, մեծ ասելիքով կենսագրական ֆիլմ, ապա դուք պետք է դիտեք այս ֆիլմը:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա