Logo

Ի՞նչ դիտել-չդիտել մեր կինոթատրոնում. Յոթ քույրերի գաղտնիքը

Հեղինակ
vaik-1985
00:00 / 08.09.2017ՄՇԱԿՈՒՅԹ
Seven Sisters2 - Ի՞նչ դիտել-չդիտել մեր կինոթատրոնում. Յոթ քույրերի գաղտնիքը

Այսօր կինոթատրոններում ֆիլմեր դիտելու մշակույթը դարձյալ զարթոնք է ապրել մեզանում: Շատերն են սիրում երեկոն անցկացնել կինոթատրոններում, սակայն հաճախ չգիտեն՝ ինչ դիտել, որ ֆիլմն ընտրել, որ լավ ժամանցն ապահովված լինի: Vivaro News Culture-ն այս հարցում էլ կօգնի ձեզ: Մենք կներկայացնենք այն ֆիլմերը, որոնք այս պահին ցուցադրվում են մեր քաղաքի կինոթատրոններում՝ օգնելով ձեզ կողմնորոշվել՝ դիտել-չդիտելու հարցում:

Յոթ քույրերի գաղտնիքը /Тайна 7-ми сестер/ Seven Sister,  2017

 Ռեժ.Թոմի Վիրկոլա
Դերերում՝ Նումի Րապաս, Գլեն Քլուզ , Ուիլյամ Դեֆո ևնmaxresdefault 14 - Ի՞նչ դիտել-չդիտել մեր կինոթատրոնում. Յոթ քույրերի գաղտնիքը

Երկիր մոլորակի գերբնակեցվածության պատճառով մարդկությունը կանգ է առել շատ լուրջ ճգնաժամի առջև: Այդ իսկ պատճառով, որպես լուծում, ընդունվում է որոշում, որի համաձայն մեկ ընտանիքն իրավունք ունի ունենալու միայն մեկ երեխա, իսկ «ավելորդ» երեխաներին պետությունը քնեցնում է կրիոգեն խցիկներում՝ մինչ «լավագույն ժամանակները»:
Թերենս Սեթմանը որոշում է իր 7 նորածին երեխաներից և ոչ մեկին չհանձնել պետությանը, փոխարենը՝ նա նրանց կոչում է շաբաթվա օրերի անուններով,  գրանցում որպես մեկ մարդ, ովքեր կարող են տանից դուրս գալ շաբաթվա միայն իրենց համապատասխան օրը:

Բավականին հստակ սյուժեով և խնդիրով պատմություն է, որտեղ հանդիսատեսը  ֆիլմի հենց առաջին րոպեներից անմնացորդ հավատում է Նումի Րապասի մարմնավորած հերոսուհիներին:
Սակայն որքան էլ որ ֆիլմի պատմությունը հետաքրքիր է և գրավիչ, Թոմի Վիրկոլայի «7 քույրերի գաղտնիքը» ֆիլմն ունի բազմաթիվ կրկնօրինակումներ այլ ֆիլմերից: Եվ առաջին ֆիլմը, որը մտաբերվում է, Քրիստոֆեր Նոլանի «Պրեստիժ»-ն է:
«7 քույրերի գաղտնիքը» ֆիլմի կոնցեպտը գրեթե մեկին մեկ նույնն է, ինչ Նոլանյան «Պրեստիժ»-ում, այնտեղ Քրիստիան Բեյլը միևնույն ժամանակ մարմնավորում է երկու երկվորյակ եղբայրների, որոնք բավականին հստակ պրոբլեմի պատճառով չպիտի միասին երևան հանրության մեջ, իսկ  «7 քույրերի գաղտնիքում» Նումի Րապասն է մարմնավորում միանգամից 7 քույրերի, որոնց նույնպես միառժամանակ ոչ-ոք չպիտի տեսնի:

Սակայն դա դեռ ոչ մի վատ բան չի կանխագուշակում «7 քույրերի գաղտնիքը» ֆիլմի համար, այս ֆիլմի «կործանումը» սկսվեց նրանից, երբ ռեժիսոր Թոմի Վիրկոլան «ծույլիկ աշակերտի» պես Նոլանի «Պրեստիժից» արտագրել էր մի ամբողջ գործողություն:

Երբ քույրերից մեկը պատահաբար կորցնում է մատը, նրանց հայրը ստիպված կտրում է մնացած քույրերի նույն մատները, որպեսզի նրանք միմյանցից չտարբերվեն: Նման իրավիճակ կա «Պրեստիժում», երբ եղբայրներից մեկը անհաջող աճպարարության պատճառով մնում է առանց մեկ մատի, մյուս եղբայրը նույնպես կտրում է իր մատը, որպեսզի չտարբերվի եղբորից, սակայն Նոլանի մոտ դա հիմնական խնդիրը չէր և դրա վրա չէր կառուցվում ֆիլմի դրամատուրգիան, այդ մասին հանդիսատեսը իմանում էր միայն ֆիլմի կուլմինացիայում, որը հիանալի եզրափակում էր ամբողջ ֆիլմի համար:

Իսկ ահա «7 քույրերի գաղտնիքում» հիմնական շարժիչ ուժը հենց քույրերի չտարբերվելու խնդիրն է, ինչն էլ սահմանափակում է ֆիլմի մասշտաբները, քանի որ առաջին քառորդում արդեն իսկ բացահատվում է «7 քույրերի գաղտնիքը» և կինոնկարի մնացած հատվածներում մենք դիտում ենք ստանդարտ մարտաֆիլմ, որտեղ ֆիլմի հիմնական խնդիրից ոչ մի հետք չի մնում:

Նաև պետք է նշել, որ գլխավոր հերոսուհիների դերակատարուհի  Նումի Րապասը  բավականին հաջող է խաղում, սակայն այն տեսարաններում, որտեղ  յոթ քույրերը  միաժամանակ մեկ կադրում էին, միևնույն է զգացվում էր, որ  քույրերի էմոցիաները առանձին-առանձին են նկարված:

Մի խոսքով «7 քույրերի գաղտնիքը» մեկ անգամյա դիտելու ֆիլմ է, ինչը կարող եք անել տանը:

Ֆիլմը կարող էք դիտել այստեղ:

 

 

 

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա