Logo

Ի՞նչ է եղել այսօր

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 15.07.2021ՍՊՈՐՏ
05 25 - Ի՞նչ է եղել այսօր

2006 թվականի այս օրը հիմնադրվել է Թվիթթերը, շուրջ մեկ դար առաջ այս օրը ծնվել է մասնագիտությամբ բժիշկ, կարճ պատմվածքների լավագույն վարպետ Անտոն Չեխովը: Ինչպես նաև…

1776 թվականին՝ այսօր Միլանում բացվում է Լա Սկալա թատրոնը

Teatro alla Scala կամ, ուղղակի, Լա Սկալան իր «կյանքով» պարտական է Ավստրիայի կայսրուհի Մարիա Թերեզային: Վերջինս այն կառուցել է՝ փոխարինելու համար այրված թագավորական թատրոնը: Լա Սկալան նեոդասական ոճի կառույց է, որի հեղինակն է Ջուզեպպե Պիերմարինին: Հետաքրքիր է, որ Լա Սկալայի արտաքին ճարտարապետությունը չի գրավում անցորներին. այն հեշտությամբ միաձուլվում է հարակից շենքերին: Այդուհանդերձ, Լա Սկալայի համբավն արդեն վաղուց դուրս է եկել Միլանի սահմաններից՝ շնորհիվ անզուգական ակուստիկայի և հիանալի կոմպոզիտորների, որոց անմահ գործերը բեմադրվել են հենց այստեղ:

«Սկալան», ինչպես սիրում են թատրոնին անվանել իտալացիները, բացվել է 1776 թվականին ՝ երկու օպերաների կատարմամբ, որոնց թվում էր նաև «Europa riconosciuta»-ն, որն Անտոնիո Սալյերին հեղինակել էր հատուկ՝ թատրոնի բացման համար: Քաղաքի բնակիչները շատ արագ սիրահարվեցին նոր թատրոնին. շատ շուտով թատրոնի մուտքի մոտ մեծ հերթեր էին գոյանում: Սակայն, հարկի է նշել, որ ոչ բոլորն էին գնում Լա Սկալա՝ արվեստի ետևից. շատերին գրավում էին միջանցքները՝ խմիչքներով և նախուտեստներով: Մինչև 18-րդ դարի վերջ թատրոնի բեմում իրար հաջորդում էին դրամատի ներկայացումներն ու օպերաները: Դրամաները բեմադրվում էին դրամատիկական կամ տիկնիկային թատրոնների թատերախմբերի հետ: Շուտով, սկսեցին ժողովրդականություն վայելել թատրոնի «գարնանային», «ամառային», «աշնանային» և «կառնավալային» թատերաշրջանները: «Կառնավալային» սեզոնին վաճառքի էին դրվում «ореrа seria»-ները, թարգմանաբար՝ «լուրջ օպերաները», դե իսկ մնացած սեզոններին, հիմնականում, «opera buffa»-ները՝ «հումորային օպերաները»:

 

 

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա