Logo

Ի՞նչ է եղել այսօր

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 14.07.2021ՍՊՈՐՏ
05 22 - Ի՞նչ է եղել այսօր

1969 թվականի այս օրը Միացյալ Նահանգներում շրջանառությունից հանվում են 500, 1000, 5000 և 10000 դոլլարանոցները, իսկ գրեթե մեկ դար առաջ՝ 1867 թվականին Ալֆրեդ Նոբելը փորձարկում է իր ստեղծած դինամիտը: Շատ ավելի վաղ՝ 1099 թվականին՝ այսօր  խաչակիրներն սկսում են Երուսաղեմի գրոհը և հաջորդ օրն այն գրավում են: Ինչպես նաև…

Ծնվել է Ինգմար Բերգմանը

Ինգմար Բերգմանը ծնվել է 1918 թվականի հուլիսի 14 ին քահանայի ընտանիքում: Իր ստեղծագործական գործունեությունը նա սկսել է թատրոնում: Իհարկե, միջազգային մեծ ճանաչման համար Բերգմանն առավելապես պարտական է կինոյին: Նույնիսկ հանրահռչակ կինոռեժիսոր դառնալուց հետո նա չի թողել թատրոնը և Շվեդիայում ու նրա սահմաններից դուրս հայտնի է որպես Շեքսպիրի, Սթրինդբերգի, Չեխովի, Իբսենի ստեղծագործությունների յուրօրինակ մեկնաբան, ինչպես նաև դերասանների մի ամբողջ սերնդի վրա խոր ազդեցություն թողած վարպետ: Առաջին կինոն Բերգմանը նկարահանել է 1946 թվականին, պատերազմի համաեվրոպական կաթվածից անմիջապես հետո, և վերնագրել «Ճգնաժամ»: Բերգմանը գիտակցության, հոգու, անհատի և հասարակության ճգնաժամերի ուսումնասիրողն է. պատահական չէ, որ առաջի ֆիլմի վերնագիրը կանխորոշել է նաև նրա հետագա ֆիլմերի բովանդակությունը: Եվ դա է, երևի, պատճառը, որ ոմանք նրան անվանում են «համաշխարհային պեսիմիստ», ու այդուհանդերձ, Բերգմանը կինոհանճար է:

Ինգմար Բերգմանը «Օսկարի» և բազում այլ կինոմրցանակների դափնեկիր է, նրա ֆիլմերից երեքը ստացել են Օսկար մրցանակ։ Գեղարվեստական ու վավերագրական ավելի քան վաթսուն ֆիլմերի ռեժիսոր է, ընդ որում դրանցից շատերի սցենարի հեղինակը հենց ինքն է։ Նրա հանրահայտ ֆիլմերից են` «Ամառային գիշերվա ժպիտները», «Յոթերորդ կնիքը», «Մորու բացատը», «Աղջկական աղբյուր», «Մութ ապակու միջով», «Ձմեռային լույս», «Գայլի ժամը», «Շշուկներ և ճիչեր», «Աշնանային սոնատ», «Ֆաննին և Ալեքսանդրը» և այլն։ Բերգմանը համարվում է փիլիսոփայական, հոգեբանական դրամաների վարպետ։ Բերգմանը հեղինակել է նաև ավելի քան 170 թատերական ներկայացում։ 1953 թվականին ձևավորվել է Բերգմանի և կինոօպերատոր Սվեն Նյուկվիստի երկարամյա բեղմնավոր գործունեությունը։ Նրա ֆիլմերում հաճախ նկարահանվել են Հարիեթ Անդերսոնը, Լիվ Ուլմանը, Գուննար Բյորնստրանդը, Բիբի Անդերսոնը, Էրլանդ Յուզեֆսոնը, Ինգրիդ Տուլինը և Մաքս ֆոն Սյուդովը։

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա