Ի՞նչ գիտենք Իտալիայի մասին: Այն որ այնտեղ է գտնվում Հռոմ քաղաքը, Կոլիզեումը և Պիզայի աշտարակը, աշխարհի ամենահամեղ պիցան, պաստան, ջելատոն, կապուչինոն․․․ Իրականում Իտալիան ավելին է, քան մենք պատկերացնում ենք։
Երկրագնդի վրա բազմաթիվ պատմական իրադարձություններ են տեղի ունեցել, որի կիզակետն է եղել հենց Իտալիան…
Ընդունված կարծիքի համաձայն՝ ժամանակակից իտալացիները հին հռոմեացիների ժառանգները չեն:
Italia բառի ծագումնաբանությունը որոշ լեզվաբանների ենթադրությամբ նշանակում է հորթերի երկիր: Իսկ ի՞նչ կապ ունեն այստեղ հորթուկները: Ուղղակի հնաբնակների խորհրդանիշը ժամանակին եղել է ցուլը:
Իտալիան ամենաամուր ամուսնությունների երկիրն է: Կհարցնեք, թե այդ ինչպե՞ս: Ուղղակի այստեղ ամուսնալուծությունների ընթացքը 3 տարի է տևում:
Այս երկրի ոչ պաշտոնական խորհրդանիշը գայլն է:
Ազգային դրոշի գույներն ունեն իրենց նշանակությունը՝ կանաչը՝ հավատ, կարմիրը՝ սեր, իսկ սպիտակը՝ հույս: Բայց իտալացիներն այս ամենը կատակի են վերածել՝ դրոշի գույները ներկայացնելով հումորիկ երանգներում. նրանք կարծում են, որ կարմիրը տոմատի մածուկն է, սպիտակը՝ մոցարելան, իսկ կանաչը՝ բազիլիկը՝ կանաչ ռեհանը: Այս երեք բաղադրիչները հայտնի իտալական Մարգարիտա պիցայի հիմքն են:
Հատկանշական է, որ զբոսաշրջիկների հաշվին ամեն օր Տրևի շատրվանում հավաքվում է 1,4 միլիոն եվրո: Ահա այսպիսի մեծ եկամուտ է բերում այս տեսարժան վայրը Հռոմին՝ զբոսաշրջիկների երազանքներն իրականացնելու համար:
Ասում են, որ այս երկրում մանկատներ չկան: Այն երեխան, որը զրկվում է ծնողներից, շատ արագ նոր ընտանիք են ձեռք բերում: Գոյություն ունի նաև մեկ այլ երկիր, որտեղ նույնպես մանկատներ չկան. Նոր Զելանդիան:
Իտալացիները սովորաբար չեն նախաճաշում: Բայց դրա տեղը հանում են երեկոյան և ուշ գիշերով կուշտ ուտելով:
Իտալերենում բոլոր բառերն ավարտվում են ձայնավորներով:
Իտալացիները երկարակյաց ազգ են:
Հենց Իտալիայի տարածքում է գտնվում ամբողջ աշխարհի տեսարժան վայրերի 60%:
Այս երկրի տարածքի 80%-ը տեղայնացված է լեռներում:
Սնահավատ իտալացիները խուսափում են կապուտաչյաներից՝ կարծելով, որ նրանք աչքով կտան:
Աշխարհի ամենահին բանկը՝ հիմնված 1472 թվականին, գտնվում է Իտալիայում:
Իտալացիները կատվասեր ազգ են: Նույն Հռոմում կարելի է հաշվել մոտավոր 300 հազար կատու:
Սան-Մարինոn և Վատիկնանը թեկուզ և գտնվում են Իտալիայի տարածքում, իրականում բոլորովին անկախ են: Սան-Մարինոն Եվրոպայի ամենահին հանրապետությունն է, իսկ Վատիկանը միակ երկիրը, որը գիշերը փակում է մուտքի դարպասները: