Logo

Ի՞նչ հագնել. 2021-ի գարուն/ամառ նորաձևության միտումները

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 02.02.2021ՄՇԱԿՈՒՅԹ
.jpg - Ի՞նչ հագնել. 2021-ի գարուն/ամառ նորաձևության միտումները

Նորաձևությունը մեզ հնարավորություն է տալիս կանխատեսել ապագան և պատրաստ լինել մոտեցող սեզոններին։ Դիզայներների հսկայական աշխատանքի շնորհիվ սպառողը մեծ ջանք չի թափում լավ տեսք ունենալու վրա։ Ընդամենը պետք է մեկ ամիս առաջ հետևել խորհուրդներին, ուսումնասիրել թրենդերը և գնումների գնալուց առաջ հստակ իմանալ, թե ինչ եք գնելու, որպեսզի զգեստապահարանը չլցնեք անպետք իրերով։

Ահա ձեզ ենք ներկայացնում մի քանի թրենդ, որոնց պետք է հետևել գարնան և ամռան զգեստապահարանը լցնելու համար։

Ասիմետրիկ կտրվածքներ

Altuzarra և Koche-ի այս մոդելները հնարավորություն են տալիս վերջապես դադարել օգտագործել սիմետրիկ կտրվածքները և ինքնավստահ ու օրիգինալ երևալ։

Женская мода 2021

Սպիտակ գույն

Ամառն այն ժամանակն է, որը հնարավոր չէ պատկերացնել առանց սպիտակի ու բնականի: Հաջորդ սեզոնին բամբակյա կտորից պատրաստված սպիտակ երկար ու կարճ զգեստները արդիական կլինեն: Նման զգեստները թանկ են, բայց որպեսզի գնումն արդարացվի, ուշադրություն դարձրեք կտորին. այն պետք է լինի  բնական և ջերմությունը չկլանի: Սպիտակը վառ կերպով ներկայացված է Alberta Ferretti, Christian Dior ապրանքանիշերի հավաքածուներում:

Белый цвет в моде

Белый цвет в моде

Ռիշելյո բլուզներ

Ուլլա Ջոնսոնը, Վալենտինոն և աշխարհահռչակ շատ այլ ապրանքանիշեր թողարկել են «շնչող» հագուստներ: Դրանք կարելի է կրել և՛ բոհոյի, և՛ ռոմանտիկ ոճով, և՛ բիզնեսի ոճով ՝ առանց խիստ դրես կոդի: Նման բլուզները ամենալավը համադրվում են ջինսերի հետ:

Вязаные наряды 2021

 

Գործվածքներ

Սպիտակ գործվածքի զգեստով իսկապես շատ նորաձև տեսք կունենաք։

Вязаные наряды 2021

Գործվածքի կոստյումներ

Չգիտեմ՝ ինչքանով հարմար կլինի որևէ  եղանակի կրել գործվածքից կոստյումներ, բայց հաշվի առեք, որ դրանք այս տարի թրենդում են։

Женская мода 2021

Պատռված ջինսեր

Հետ են վերադառնում մեր հին ու բարի սիրելի պատռված ջինսերը։ Սակայն աշխատեք դրանք հեռու պահել տատիկի աչքից, թե չէ մի օր կարող եք գտնել կարկատված։

40 трендов: что будет в моде весной и летом 2021

Դեղին գույն

Դոլչե Գաբանան, Ֆենդին, Սալվատորե Ֆեռագամոն կարծես օդը դեղինով են լցրել։ Բայց խնդրում ենք չշտապել ոտքից գլուխ դեղին հագնել։ Ջեր ամբողջ կերպարի մեջ թող լինի մեկ դեղին գույն։ Իսկ տղամարդկանց դեղին կոշիկները այս տարի, կարծես, լրիվ այլ պոտմություն են։

Желтый цвет в моде

Կիմոնո

Կիմոնոները այս տարի ավելի շատ ներկայացված են Քրիստիան Դիորի հավաքածուում։ Դրանք ձեզ թույլ կտան հետաքրքիր ոճային կերպարներ ստեղծել։

1603007355 fashion trends 14 - Ի՞նչ հագնել. 2021-ի գարուն/ամառ նորաձևության միտումները

Խոշոր ծաղիկներ

Ծաղկային պրինետերը միշտ են արդիական։ Այնպես որ, դրանք կարող եք գտնել ձեր կամ ձեր մայրիկի պահարանում։

 

1603007268 fashion trends 15 - Ի՞նչ հագնել. 2021-ի գարուն/ամառ նորաձևության միտումները

 

Շապիկներ

Հատկապես արդիական են սև նեղ շապիկները: Ոչ թե որպես ներքին տարր, այլ որպես անկախ տարր, որը գրավում է ուշադրությունը և շեշտադրում սեքսուալությունը:

1603007315 fashion trends 16 - Ի՞նչ հագնել. 2021-ի գարուն/ամառ նորաձևության միտումները

Նեոն

Գոտի, վերնաշապիկ, կոստյում։ Կարող եք փորձել գեղեցիկ համադրություն ստանալ մի փոքր նոենային գույն ավելացնելով։

Неоновые оттенки

Неоновые оттенки

Փետուրներ

2021 թվականի գարուն-ամառ սեզոնին փետուրները կարելի է դասել նորաձևության կարևոր միտումների շարքին: Միևնույն ժամանակ, փետուրները բնավ չպետք է լինեն բնական, այսօր կան բազմաթիվ արհեստական ​​տարբերակներ,այդպիսով փետուրներով հանդերձանքները էժան են, իսկ թռչունները մնում են անվնաս:

Բայց ամեն դեպքում աշխատեք, որ դրանք շատ աչքի չընկնեն։

1603007351 fashion trends 20 - Ի՞նչ հագնել. 2021-ի գարուն/ամառ նորաձևության միտումները

Անթև զգեստներ

Ձեր սեքսուալությունը ընդգծելու համար կարող եք օգտվել այս թրենդից։

1603007313 fashion trends 22 - Ի՞նչ հագնել. 2021-ի գարուն/ամառ նորաձևության միտումները

Ծավալային ուսեր

Սա 2021-ի հիմնական թրենդն է։

Тренд объемные плечи

Тренд объемные плечи

Գծեր

Յուրաքանչյուր ամռան համար, կարծում ենք այս տարբերակը արդիական է։

1603007270 fashion trends 25 - Ի՞նչ հագնել. 2021-ի գարուն/ամառ նորաձևության միտումները

Թափանցիկ

Բազմաթիվ բրենդերը են այս տարվա համար ցուցադրել թափանցիկ հագուստը։ Այն ցանկացած ամռան համար միշտ կաորղ է արդիական լինել։ Սակայն աշխատեք հարմար վայր ընտրել թափանցիկ հագուստի համար։

1603007322 fashion trends 27 - Ի՞նչ հագնել. 2021-ի գարուն/ամառ նորաձևության միտումները

Ռետրո ջինսե

Մարկ Ֆասթը  ցուցադրել է ջինսե կոստյումներ՝ մինի կիսաշրջազգեստով: Դրանք «հնաոճ» են նայվում և հաճելի հիշողություններ արթնացնում:

1603007338 fashion trends 28 - Ի՞նչ հագնել. 2021-ի գարուն/ամառ նորաձևության միտումները

Սև սարաֆաններ

Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել սև մինի սարաֆաններին, ինչպիսիք են Ալբերտա Ֆերետտին և Կոպերնին: 2021-ի գարուն-ամառ սեզոնում ձևը ավելի կարևոր է, քան համադրությունները, քանի որ ամռանը շատ բան չես կրի։

1603007303 fashion trends 32 - Ի՞նչ հագնել. 2021-ի գարուն/ամառ նորաձևության միտումները

Սպորտային կոստյումներ

Սպորտային կոստյումնները վերջերս շատ նորաձև են։ Versace-ն, Mark Fast-ը, Celine-ը և Iceberg-ը ցույց են տալիս, որ սպորտային հագուստը ևս կարող է շքեղ տեսք ունենալ:

Женские спортивные костюмы

Женские спортивные костюмы

Լայն տաբատներ

Hugo Boss, Salvatore Ferragamo և Chlo-ի կանանց զգեստապահարանում լայն ուղիղ տղամարդկանց տաբատները են։ Այս տաբատները շքեղ են և՛ կոստյումների հետ և՛ ուղղակի սովորական շապիկների։

1603007341 fashion trends 42 - Ի՞նչ հագնել. 2021-ի գարուն/ամառ նորաձևության միտումները

 

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա