Logo

Ի՞նչ իրադարձություններով է առանձնացել փետրվարի 12-ը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 13.02.2017ՍՊՈՐՏ
1486923169 184697 1486936192 destacados normal - Ի՞նչ իրադարձություններով է առանձնացել փետրվարի 12-ը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

VivaroNews-ն առանձնացրել է փետրվարի 12-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է քրոնիկոնի տեսքով:

  • «Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտա. «Պաոլո Դիբալայի գործակալներն, ովքեր այժմ Արգենտինայում են, ամսվա վերջին կժամանեն Իտալիա, և մենք նոր պայմանագիր կստորագրենք: Անհանգստանալու և շտապելու ոչ մի տեղ չունենք»:
  • «Սենտ-Էտյենի» պաշտպան Ֆլորենտին Պոգբա. «Եթե «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի ընթացքում հարկի լինի պայքարելու եղբորս՝ Պոլի դեմ, ես, իհարկե, չեմ փորձի նոկաուտի ենթարկել նրան, բայց եթե անհրաժեշտ լինի, որ ես խախտեմ կանոնները նրա նկատմամբ, ես կանեմ դա»:
  • Խոսե Կալյեխոն. «Երբ 2011 թվականին հանդես էի գալիս «Էսպանոյոլում», «Ռեալի» հետ խաղից հետո Ժոզե Մոուրինյոն մոտեցավ ինձ և հարցրեց, թե ցանկանում եմ արդյոք վերադառնալ Մադրիդ: Մտածեցի՝ կատակում է, ուստի ծիծաղեցի: Սակայն դրանից մի քանի ամիս անց ինձ զանգահարեցին «Ռեալից», ու ես իրականություն դարձրի երազանքս»:
  • Ալվարո Մորատա. «Երջանիկ եմ «Ռեալում», ցանկանում եմ թիմակիցներիս հետ հաջողությունների հասնել, բայց ինձ խաղային ավելի շատ պրակտիկա է պետք: Հուսով եմ՝ մարզիչներն ինձ ավելի շատ կվստահեն խաղադաշտում»:
  • Գարեթ Բեյլը սկսել է մարզվել Մադրիդի «Ռեալի» ընդհանուր խմբի հետ: Զինեդին Զիդանը հայտնել է, որ ուելսցին չի մասնակցի ՉԼ-ի շրջանակներում «Նապոլիի» հետ փետրվարի 15-ին կայանալիք խաղին: Բեյլը կոճի վնասվածք էր ստացել նոյեմբերի վերջին:

balecomp1

  • «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապե. «Ճիշտ է, արդեն 7 գոլ եմ խփել Ֆրանսիայի այս առաջնությունում, բայց դեռ շատ հեռու եմ Մեսիի, Ռոնալդուի և Նեյմարի խաղամակարդակից: Նրանք ֆենոմենալ ֆուտբոլիստներ են: «Մեցի» հետ խաղում իմ հեթ-տրիկի համար շնորհակալ եմ «Մոնակոյի» բոլոր խաղացողներին»:
  • Ջիորջիո Կյելինին վնասվածք է ստացել «Կալյարիի» հետ հանդիպման 18-րդ րոպեին և փոխարինվել: Իտալացի պաշտպանը շուտով բուժզննում կանցնի և հայտնի կդառնա ոտքի վնասվածքի լրջության աստիճանը:
  • Բունդեսլիգայի 20-րդ տուրում «Վոլֆսբուրգը» 2-1 հաշվով առավելության է հասել «Հոֆենհայմի» նկատմամբ: Ստեվեն Զուբերը հյուրերին առաջ է մղել հաշվի մեջ, սակայն Մաքսիմիլիան Արնոլդի և Դանիել Դիդավիի գոլերը հաղթանակ են պարգևել «գայլերին»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա