Logo

Ի՞նչ իրադարձություններով է առանձնացել փետրվարի 5-ը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 06.02.2017ՍՊՈՐՏ
2594 - Ի՞նչ իրադարձություններով է առանձնացել փետրվարի 5-ը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

VivaroNews-ն առանձնացրել է փետրվարի 5-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է քրոնիկոնի տեսքով:

  • Իկեր Կասիլյասը, մասնակցելով «Պորտու» – «Սպորտինգ» հանդիպմանը (2-1), անցկացրել է իր մարզական կարիերայի 960-րդ հանդիպումը: Նա պաշտոնական հանդիպումների թվով առաջատար է դարձել իսպանացի դարպասապահների շրջանում՝ շրջանցելով Անդոնի Սուբիսարետային:
  • Նեյմար. «Դեռ շատ մրցանակներ կան, որոնք չեմ նվաճել: Արդեն մտածում եմ հաջորդ աշխարհի առաջնության մասին: Ինձ ինչ-որ չափով երազկոտ եմ համարում, քանի որ չեմ դադարում մտածել գալիք Մունդիալի մասին: Ամեն ինչ անելու եմ, որպեսզի լավագույնս ներկայանամ այդ առաջնությանը»:
  • Ուրուգվայցի պաշտպան Մարտին Կասերեսը, թեև արդեն բուժզննում էր անցել «Միլանում», չի համալրի «ռոսոներիների» կազմը: 29-ամյա ֆուտբոլիստը մտադիր է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում: Նա արդեն մեկնել է Լոնդոն՝ քննարկելու առաջարկները:
  • Յուլիան Դրաքսլեր. «Գերմանիայի հավաքականի միայն մեկ ֆուտբոլիստի կցանկանայի տեսնել «ՊՍԺ»-ում՝ Մեսութ Օզիլին: Չեմ հասկանում, թե ինչու են Ֆրանսիայի առաջնությունում այսքան քիչ գերմանացիներ հանդես գալիս: Հնարավոր է՝ Բունդեսլիգան նրանց համար ավելի հարմարավետ առաջնություն է մնում»:

6bf31a3a-38e1-41a8-80fb-4d900b5513f9

  • Մասիմիլիանո Ալեգրի. «Սա Պաոլո Դիբալայի 2-րդ մրցաշրջանն է «Յուվենտուսում», ուստի մարդիկ նրանից շատ ավելին են սպասում: Դա նորմալ է, երբ խոսք է գնում հիանալի ֆուտբոլիստների մասին: Նա ունի բոլոր որակները, որպեսզի մի օր նվաճի «Ոսկե գնդակը»»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա