Logo

Ի՞նչ կարդալ օգոստոսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 05.08.2019ՄՇԱԿՈՒՅԹ
Blue skirt girl read book books flying 1920x1200 - Ի՞նչ կարդալ օգոստոսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Սկսվել է օգոստոս ամիսը, ինչը նշանակում է, որ ամռան ավարտն ավելի մոտ է, քան ցանկանում ենք ընդունել: Ուրեմն մեր սիրելի զբաղմունքների համար նույնպես սահմանափակ ժամանակ է մնացել:

VNews-ը շարունակում է ընթերցասերներին ներկայացնել 5 լավ գիրք ամռանը կարդալու համար՝ նպատակ ունենալով օգնել նրանց մինչև ամռան վերջին օրերը զբաղվել նրանով, ինչն այդքան շատ են սիրում՝ գրքեր կարդալով:

1. Թերի Փրաչեթն ու Նեյլ Գեյմենը՝ «Լավ կանխատեսումներ» | «Good Omens»

1990թ.-ին հրապարակված այս նովելի դեպքերը տեղի են ունենում սկսած մոլորակի ստեղծվելուց ու Ադամից: Արմագեդոնը, որտեղ չարն ու բարին պետք է կյանքի ու մահու պատերազմ սկսեն, հիմա ավելի մոտ է, քան երբևէ: Սա, սակայն, այդքան էլ ուրախալի չէ հրեշտակ Ազիրաֆելի և չարք Քրոուլիի համար: Նրանք ցանկանում են որոշ ժամանակ էլ մարդկանցից քողարկված ապրել Երկիր մոլորակի վրա ու վայելել երկրային հաճույքները: Կա մի խնդիր. մի շարք հանգամանքների բերումով չարքերը շփոթել են այդ պատերազմի համար էական դեր ունեցող Անտիքրիստին: Հիմա Ազրիաֆելն ու Քրոուլին պետք է հասկանան, թե ով ու որտեղ է գտնվում Անտիքրիստը, որպեսզի կարողանան կանխել Ապոկալիպսը: Իրենց որոնումների արդյունքում նրանք գտնում են մի կախարդուհու գուշակությունների գիրքը, որը դեռ դարեր առաջ արել էր աշխարհի բոլոր կանխատեսումները: Հրեշտակն ու չարքը փորձում են օգտագործել այդ գիրքն իրենց նպատակին հասնելու և Երկրի, դժոխքի ու դրախտի պատերազմը կանխելու համար:

01 960x546 - Ի՞նչ կարդալ օգոստոսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

2. Թրումեն Կապոտե՝ «Նախաճաշ Թիֆընիի մոտ» | «Breakfast at Tiffany’s»

Թրումեն Կապոտեն ամերիկյան նշանավոր գրողներից է, բազմաթիվ վեպերի, վիպակների, պատմվածքների հեղինակ: Հայ ընթերցողին նա ծանոթ է «Խոտի մեղեդին» վիպակով և մի շարք պատմվածքներով («Սովետական գրող», 1981): Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող «Նախաճաշ Թիֆընիի մոտ» (1958) վիպակը գրողին ճանաչում բերած ստեղծագործություններից է: Դա տասնիննամյա Հոլլի Գոլայթլիի կյանքի և դառը ճակատագրի պատմությունն է:

Գավառից քաղաք գալով՝ նա միանգամից ընկնում է մեծ քաղաքի գայթակղությունների և որոգայթների մեջ, սակայն էությամբ օտար լինելով ստին ու կեղծիքին՝ չի կարողանում իր տեղը գտնել այդ հասարակության մեջ:

02 960x546 - Ի՞նչ կարդալ օգոստոսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

3. Ջոան Ռոուլինգ՝ «Գերբնական գազաններ, և որտեղ են նրանք բնակվում» | «Fantastic Beasts and Where to Find Them»

Այս ուշագրավ հատորյակը ստեղծվել է «հեղինակի»` Նյութ Սքամանդերի ուղևորությունների և տարիների հետազոտությունների արդյունքում: Գրքում նկարագրվում են ութսունհինգ արարածների սննդակարգը, բազմացումը և անհրաժեշտության դեպքում նրանցից պաշտպանվելու հնարավոր եղա նակները:

Գերբնական գազանները բոլորն էլ ներկա են հարրիփոթերյան շարքի վեպերում կա՛մ որպես լիարժեք կերպարներ, ինչ պես, օրինակ, էլֆերն ու վիշապները, կա՛մ սոսկ որպես ուսումնական նյութ, ինչպես փիքսիները:

05 960x546 - Ի՞նչ կարդալ օգոստոսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

4. Ջերոմ Դ. Սելինջեր՝ «Փրկիչը տարեկանի արտում» | «The Catcher in the Rye»

Ամերիկյան հռչակավոր գրող Ջերոմ Դ. Սելինջերի հանրահայտ վեպն առաջին անգամ է հայ ընթերցողին ներկայացվում բնագրից կատարած թարգմանությամբ: Նախորդ հրատարակությունների «Տարեկանի արտում, անդունդի եզրին» վերնագրի փոխարեն առաջարկվող «Փրկիչը տարեկանի արտում» (“The Catcher in the Rye”) վերնագիրն առավել հարազատ է բնագրին, թեպետ կարող է ոչ միանշանակ ընկալվել: Ստեղծագործությունը պատմում է Նյու Յորք քաղաքում բնակվող մի երիտասարդի՝ Հոլդեն Քոլֆերի մասին, որը հեռացվելով Պենսիի նախապատրաստական ակադեմիայից պետք է գնա տուն ու այլևս չվերադառնա այդ մասնավոր դպրոց: Սակայն նա չի ուզում տանը լինել այն պահին, երբ ծնողները կստանան դպրոցի՝ իր հեռացվելու մասին հայտնող նամակը, և այսպես նա որոշում է գնալ ու որոշ ժամանակ մնալ մի ավերված հյուրանոցում, որտեղ բախվում է տարբեր մարդկանց հետ:

03 960x546 - Ի՞նչ կարդալ օգոստոսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

5. Սփենսեր Ջոնսոն՝ «Ո՞ւր է իմ պանիրը» | «Who moves my cheese?»

«Ո՞ւր է իմ պանիրը» աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է. այն պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը:

Գրքի հեղինակը՝ դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

Մարդկանց մեծամասնությունը վախենում է փոփոխությունից, քանի որ կարծում է, որ չի կարող վերահսկել, թե ինչպես և երբ այն կարող է տեղի ունենալ: Հեղինակը ցույց է տալիս, որ կարևորը մեր վերաբերմունքն է փոփոխության նկատմամբ:

Բոլորը գիտեն, որ ամեն փոփոխություն չէ, որ լավ է կամ անգամ անհրաժեշտ: Սակայն, ապրելով մի աշխարհում, որն անընդհատ փոփոխվում է, օգտակար է ձեռք բերել անհրաժեշտ միջոցներն ու գործիքները, որոնք կօգնեն պատրաստ լինելու փոփոխություններին կյանքի ցանկացած պարագայում և չվախենալ դրանցից:

04 960x546 - Ի՞նչ կարդալ օգոստոսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Կարդացեք նաև՝


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա