Logo

Ի՞նչ տեսք է ունենալու Samsung Galaxy Tab S8 Ultra պլանշետը

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 07.06.2021Լրահոս
maxresdefault 3 1 - Ի՞նչ տեսք է ունենալու Samsung Galaxy Tab S8 Ultra պլանշետը

Ընկերության Twitter-ի էջում հաղորդվել էր, որ Samsung-ն աշխատում է Galaxy Tab S8 պլանշետների շարքի վրա: Այժմ Ice Universe-ի ինսայդերը ցույց է տվել, թե ինչ տեսք է ունենալու սերիայի լավագույն մոդելը:

Ice Universe-ը ստեղծել է Galaxy Tab S8 Ultra-ի պատկերներ՝ հիմնվելով լուրերի ու արտահոսքերի վրա: Այսինքն՝ սա դեռ սարքի վերջնական նմուշը չէ: Պլանշետը բոլոր կողմերիցենթադրաբար կունենա ծայրահեղ բարակ եզրեր: Դրանք այնքան նեղ կլինեն, որ դժվար կլինի տեղադրել երկակի առջևի տեսախցիկ: Հետևաբար, մոդուլները տեղադրվելու են հատուկ կտրվածքի վրա:

Հիշեցնենք, որ Galaxy Tab S8 Ultra-ի բնութագրերը կրում են 14.6 դյույմ OLED էկրան՝ 120 Հց հաճախականությամբ, 8 կամ 12 ԳԲ RAM, 128 կամ 512 ԳԲ ROM, ենթաէկրանային մատնահետքերի սկաներ և 12.000 մԱ/ժ մարտկոց: Galaxy Tab S8 Ultra-ն ունի 92% էկրան-մարմին հարաբերակցություն: Շրջանակների հաստությունը կլինի մոտ 5.5 մմ: Սարքը կունենա 650 գ քաշ: Նման պլանշետի արժեքը կտատանվի 1300-1500 ԱՄՆ դոլարի սահմաններում:

ea8b751089665cb758e9960f694db92b - Ի՞նչ տեսք է ունենալու Samsung Galaxy Tab S8 Ultra պլանշետը


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա