Logo

Ի՞նչ տեսք ունեին աստղերն իրենց առաջին ֆիլմերում [Ջենիֆեր Էնիսթոնից մինչև Անջելինա Ջոլի]

Հեղինակ
tigran5
00:00 / 03.01.2022ՍՊՈՐՏ
Ջենիֆեր Էնիսթոն

Այժմ այս դերասանների ներկայությունը զարդարում է ցանկացած ֆիլմ, ավելին, ֆիլմը սիրվում և ճանաչվում է հենց նրանց մասնակցության շնորհիվ, սակայն տարիներ առաջ նրանք էլ էին սկսնակ, նրանց էլ էին ջանք թափում որևէ ֆիլմում դեր ստանալու համար…

Ներկայացնում ենք, թե ինչպիսի տեսք ունեին հայտնիներն իրենց առաջին ֆիլմերում։

Անջելինա Ջոլի
Ֆիլմ՝ «Ելքի որոնումներում», 1982 թ.

Անջելինան ֆիլմում մարմնավորել է Թոշ անունով մի աղջկա։ Ի դեպ, ֆիլմում նկարահանվել են նաև դերասանուհու ծնողները՝ Մարշելին Բերտրանը եւ Ջոն Վոյթը։

Լեոնարդո դի Կապրիո
Հեռուստասերիալ՝ «Ռոզաննա», 1988 թ.

Լեոն կատակերգական սերիալում նկարահանվել է Դարլինի դասընկերուհու դերում։ Սերիալն իր գագաթնակետին էր երկու ամբողջ տարի՝ ստանալով մի շարք մրցանակներ։

Բրեդ Փիթ
Ֆիլմ՝ «Չեզոք գոտի», 1987 թ.

Բրեդը ստացել է մատուցողի համեստ դեր մեքենաների գողերի մասին ֆիլմում։ Նրա անունը նույնիսկ տիտրերում չի եղել:

cbialmoumaapncr 1 640x453 1 - Ի՞նչ տեսք ունեին աստղերն իրենց առաջին ֆիլմերում [Ջենիֆեր Էնիսթոնից մինչև Անջելինա Ջոլի]

 

Չենինգ Տատում
Ֆիլմ՝ «C.S.I. Հանցանքի վայրը՝ Մայամի», 2004 թ.

Քրեագետների մասին սերիալում, ովքեր միշտ հետաքննում են հանցանքները Մայամիում, Չենինգը ստացել է Բոբ Դևենպորտի էպիզոդիկ դերը։

 

Նիկոլ Քիդման
Ֆիլմ՝ «Հեծանվային ավազակներ», 1983 թ.

Նիկոլը խաղացել է կարմիր մազերով Ջուլիի գլխավոր դերը երեք ընկերների մասին արկածային ֆիլմում:

 

Սքարլեթ Յոհանսոն
Ֆիլմ՝ «Նորթ», 1994 թ.

Սքարլեթը նկարահանվել է ֆիլմում Էլայջա Վուդի հետ և մարմնավորել Լորա Նելսոնին։ Ֆիլմի ռեժիսորը հարցազրույցներից մեկում սկսնակ դերասանուհուն նկարագրել է այսպես. «Փոքրիկ Սքարլեթը տաղանդավոր է ոչ մանկական տաղանդով», և նաև ասել է, որ նա իրեն հիշեցնում է «միջին տարիքի մի տիկնոջ՝ մի քիչ փնթփնթան, շատ բծախնդիր, պահանջկոտ և կյանքի հանդեպ հավատը կորցրած»:

 

Ջոնի Դեփ
Ֆիլմ՝ «Մղձավանջ Էլմ փողոցում», 1984 թ.

Ֆրեդի Կրյուգերի մասին ֆիլմում Ջոնին իր դեբյուտը կատարեց որպես գլխավոր հերոս Նենսի Գլեն Լանսի ընկեր։

mv5bnmy2mge5yzitn2m1zs00nju5ltkwmgutnjbjnjfjytjmmdcyxkeyxkfqcgdeqxvynjq4ode4mzq . v1  640x360 1 - Ի՞նչ տեսք ունեին աստղերն իրենց առաջին ֆիլմերում [Ջենիֆեր Էնիսթոնից մինչև Անջելինա Ջոլի]

Ջենիֆեր Էնիսթոն
Ֆիլմ՝ «Կուկամոնգա ճամբար», 1990թ.

Էնիսթոնը խաղացել է ամառային ճամբարի արկածների մասին հեռուստաֆիլմում գլխավոր դերերից մեկը։

bb1da5uw 640x427 1 - Ի՞նչ տեսք ունեին աստղերն իրենց առաջին ֆիլմերում [Ջենիֆեր Էնիսթոնից մինչև Անջելինա Ջոլի]

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա