Logo

Իբրահիմովիչ. «Ես չափից դուրս լավն էի այդ առաջնության համար»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:12 / 29.04.2022ՍՊՈՐՏ
null

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է ՄԼՍ-ում ելույթ ունենալու ժամանակաշրջանի մասին։

«Ես շատ երախտապարտ եմ ՄԼՍ-ին, քանի որ նրանք հնարավորություն տվեցին ինձ ողջ զգալ։ Ես չափից դուրս լավն էի այդ մրցաշարի համար, ինչը ցույց եմ տվել։ Ես ՄԼՍ-ում երբևէ խաղացած լավագույն ֆուտբոլիստն եմ, և դա բնավ սեփական եսը գովաբանելու փորձ չէ, այլ ճշմարտություն։

Հպարտանում եմ, որ խաղացել եմ ՄԼՍ-ում, քանի որ ինձ ասում էին՝ այնտեղ դատարկ մարզադաշտեր են, բայց այդպես չէ։ Բազմաթիվ երկրպագուներ կային, այնպես որ դժգոհելու առիթ չունեմ»,- Իբրահիմովիչի խոսքն է հաղորդում ESPN-ը։

Շվեդ հարձակվողը «Լոս Անջելես Գելեքսիում» խաղացել է 2018-2019 թվականներին։ Այդ ժամանակահատվածում Իբրահիմովիչը 58 խաղում խփել է 53 գոլ ու կատարել 15 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա