Logo

Իբրահիմովիչն ու «Միլանը» համաձայնության են եկել

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:16 / 06.07.2022ՍՊՈՐՏ
Միլան-Իբրահիմովիչ

Իտալիայի չեմպիոն «Միլանն» ու շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նոր պայմանագիր կկնքեն՝ հայտնում է Sky Sports-ը:

Կողմերը 1 տարվա համաձայնագիր կստորագրեն, որը կգործի մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: 40-ամյա հարձակվողի տարեկան աշխատավարձը կկազմի 1-1,5 միլիոն եվրո: Միլանյան ակումբը շուտով պաշտոնապես կհաստատի գործարքը:

Ավելի վաղ շվեդ ֆուտբոլիստը ծնկի վիրահատություն էր տարել, որի պատճառով խաղադաշտից կբացակայի 7-8 ամիս:

Զլատանը «Միլան» էր վերադարձել 2020 թվականի հունվարին: Նրա պայմանագրի ժամկետն սպառվել է հուլիսի 1-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա