Logo

Իբրահիմովիչն ազգային առաջնություններում իր 12-րդ տիտղոսը նվաճեց

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:24 / 22.05.2022ՍՊՈՐՏ
null

Զլատան Իբրահիմովիչը կարիերայի հերթական չեմպիոնական տիտղոսը նվաճեց։ 40-ամյա հարձակվողը «Միլանի» կազմում հռչակվեց Իտալիայի չեմպիոն։

Սա նրա երկրորդ Սկուդետոն է «ռոսոներիների» հետ։ Ընդհանուր առմամբ, նա 12 անգամ է հաղթել ազգային առաջնություններում։

«Միլանի» կազմում երկու չեմպիոնությունից բացի, նա «Ինտերի» հետ 3 անգամ հաղթել է Ա Սերիան, 2 անգամ «Այաքսի» հետ հաղթել է Նիդեռլանդերի առաջնությունը, 4 անգամ ՊՍԺ-ի կազմում՝ Ֆրանսիայի առաջնությունը և 1 անգամ «Բարսելոնայի» կազմում՝ Լա լիգան։

Շվեդ հարձակվողը նաև «Յուվենտուսի» հետ է 2 անգամ հաղթել երկրի առաջնությունը, սակայն երկու տիտղոսներն էլ չեղարկվել են Կալչոպոլիի սկանդալի հետևանքով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա