Logo

Իբրահիմովիչը՝ հավաքական հրավիրվելու մասին

20:41 / 21.03.2023ՍՊՈՐՏ
null

Իտալիայի չեմպիոն «Միլանի» 41-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է Շվեդիայի ազգային հավաքական հրավիրվելու մասին:

«Եթե ես ինձ լավ զգամ, և մարզիչն ինձ ընտրի, ես կօգնեմ թիմին և երկրին, որպեսզի հաղթենք: Կարծում եմ, որ իմ տարիքում չես կարող մտածել ապագայի մասին, մտածում ես ներկայի մասին: Սա ինձ համար կարևոր է, քանի որ ես այստեղ եմ խաղալու և արդյունքի հասնելու համար: Հուսով եմ, որ կարող եմ շարունակել դա անել, այս պահին ինձ առողջ եմ զգում»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է Reuters-ը:

Նախորդ անգամ Իբրահիմովիչն ազգային հավաքականի կազմում խաղադաշտ է դուրս եկել 2022 թվականի մարտին Լեհաստանի հավաքականի դեմ Մունդիալի որակավորման փլեյ-օֆֆի խաղում (0-2):

Հիշեցնենք, որ շվեդները մարտի 24-ին Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին տուրում կընդունեն Բելգիայի հավաքականին, իսկ երեք օր անց սեփական խաղադաշտում կմրցեն Ադրբեջանի թիմի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա