Logo

Իբրահիմովիչը Պրեմիեր լիգան համեմատել է մյուս առաջնությունների հետ

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 24.11.2021ՍՊՈՐՏ
acf fiorentina v ac milan serie a 21 - Իբրահիմովիչը Պրեմիեր լիգան համեմատել է մյուս առաջնությունների հետ

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը համեմատել է ԱՊԼ-ը՝ մյուս եվրոպական առաջնությունների հետ։

«Տեխնիկայի որակն ԱՊԼ-ում գերագնահատված է, բայց Պրեմիեր լիգայում կան այլ որակներ՝ տեմպ, ռիթմ։ Դու կարող ես աշխարհի լավագույն ֆուտբոլիստը լինել, բայց եթե չկարողացար գլուխ հանել այդ տեմպից ու ռիթմից՝ Անգլիայում հաջողության չես հասնի։

Իսպանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի առաջնություններում տեխնիկան ավելի լավն է։ Սա է պատճառը, որ Պրեմիեր լիգայում այսքան օտարերկրացիներ են խաղում։ Նրանք ԱՊԼ-ին մեծ տեխնիկա են հաղորդում»,- Իբրահիմովիչի խոսքն է հաղորդում The Guardian-ը։

Իր կարիերայի ընթացքում Զլատանը հանդես է եկել «Մալմյոյում», «Այաքսում», «Յուվենտուսում», «Ինտերում», «Բարսելոնայում», «Միլանում», ՊՍԺ-ում, «Մանչեսթեր Յունայթեդում» ու «Լոս Անջելես Գելաքսիում»։

2001 թվականից Իբրահիմովիչը հանդես է գալիս Շվեդիայի ազգային հավաքականում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա