Logo

Նոր «9» համար. «Յուվենտուսը» պատրաստվում է մրցակցություն ապահովել Մորատայի համար

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:39 / 20.01.2022ՍՊՈՐՏ
Alvaro Morata

«Յուվենտուսը» մտադիր է ուժեղացնել հարձակման գիծը՝ մրցակցություն ապահովելով Ալվարո Մորատայի համար:

Ինչպես հաղորդում է Football Italia-ն, թուրինյան թիմի ղեկավարությունը պլանավորում է պայմանագիր առաջարկել ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդիին: Խոսքն ամբողջական տրանսֆերի մասին չէ:

«Ծեր սինյորան» պատրաստ է քննարկել միայն վարձակալական հիմունքներով պայմանագրի տարբերակը: Եթե կողմերը համաձայնության գան, արգենտինացի ռմբարկուն Թուրինում կխաղա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Ըստ աղբյուրի՝ այս տարբերակը հավանական է, որովհետև Իկարդին այդքան էլ շատ խաղաժամանակ չի ստաում Փարիզում: Լիգա 1-ի այս մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 հանդիպման ու խփել 4 գոլ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա