Logo

BBC Sport. Գեյեն հրաժարվել է խաղալ LGBTQ+ համայնքին աջակցող մարզաշապիկով

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
19:59 / 18.05.2022ՍՊՈՐՏ
null

ՊՍԺ-ի սենեգալցի կիսապաշտպան Իդրիսա Գեյեն հրաժարվել է Լիգա 1-ի 37-րդ տուրի՝ «Մոնպելյեի»(4-0) դեմ խաղում հագնել LGBTQ+ համայնքին աջակցող ծիածանագույն մարզաշապիկ՝ հաղորդում է BBC Sport-ը:

32-ամյա ֆուտբոլիստը ոչ միայն խաղադաշտ դուրս չի եկել, այլև հայտավորված չի եղել հանդիպմանը: Փարիզյան ակումբի՝ հանդիպմանը մասնակցած բոլոր խաղացողները եղել են տվյալ համայնքին աջակցող մարզաշապիկներով:

AFP-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի ֆուտբոլային ասոցիացիայի էթիկայի հանձնաժողովը Գեյեին հրապարակայնորեն ներողություն խնդրելու կոչ է արել, եթե խաղը բաց թողնելու պատճառն իսկապես դա է եղել:

Հիշեցնենք՝ ՊՍԺ-ն Ֆրանսիայի չեմպիոն է հռչակվել վաղաժամ: Վերջին՝ 38-րդ տուրում Պոչետինոյի թիմը կընդունի «Մեցին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա