Logo

Մբապեն ասել է՝ արդյոք իր՝ «Ռեալ» տեղափոխվելու երազանքն ավարտվա՞ծ է

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
01:59 / 24.05.2022ՍՊՈՐՏ
null

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն BBC Sport-ի հետ զրույցում չի բացառել, որ ապագայում կարող է ելույթ ունենալ Մադրիդի «Ռեալի» կազմում:

Ֆրանսիացի երիտասարդ գոլահարը, մերժելով «Արքայական ակումբի» առաջարկը, վերջերս նոր՝ 3 տարվա պայմանագիր է թարմացրել փարիզյան ակումբի հետ, ինչն առաջացրել է մադրիդյան գրանդի ղեկավարության ու համակիրների հիասթափությունը:

«Երբեք չգիտես՝ ինչ կլինի ապագայում, բայց ես չեմ ուզում շատ առաջ նայել: Կարևորը ներկան է, իսկ ներկան այն է, որ ես նոր՝ 3 տարվա պայմանագիր եմ կնքել ՊՍԺ-ի հետ»,- ասել է ֆրանսիացին:

Հարցին, թե արդյոք «Ռեալ» տեղափոխվելու երազանքը կարելի՞ է ավարտված համարել, Մբապեն պատասխանել է. «Երբեք չի ավարտվել»:

«ԼԻՎԵՐՊՈՒԼԸ»

The Telegraph-ի հետ զրույցում էլ 23-ամյա հարձակվողը խոստովանել է, որ ՊՍԺ-ն ու «Ռեալը» միակ ակումբները չեն եղել, որոնց հետ բանակցել է:

«ՊՍԺ-ն ու «Ռեալը» միակը չեն. ես նաև բանակցություններ եմ վարել Յուրգեն Կլոպի «Լիվերպուլին» միանալու վերաբերյալ:

Ես բանակցում էի «Լիվերպուլի» հետ, քանի որ մորս սիրելի թիմն է... Չգիտեմ՝ ինչու. պետք է նրան հարցնեք: «Լիվերպուլը» հրաշալի ակումբ է: Նրանց հանդիպել եմ 5 տարի առաջ, երբ «Մոնակոյում» էի: Հրաշալի թիմ է»,- ասել է Մբապեն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա