Logo

IFAB-ը հաստատեց 5 փոխարինում կատարելու հնարավորությունը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:35 / 13.06.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
IFAB

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի խորհուրդը (IFAB), որը պատասխանատու է ֆուտբոլի կանոնների փոփոխման և ընդունման համար, մշտապես հաստատել է խաղի ընթացքում յուրաքանչյուր թիմի համար 5 փոխարինման հնարավորությունը՝ տեղեկանում ենք կառույցի պաշտոնական կայքից:

Կորոնավիրուսի համաճարակի բռնկումից հետո 5 փոխարինման կանոնը մտցվել էր ժամանակավոր հիմունքներով, սակայն այժմ այն կգործի մշտապես:

Ընդ որում՝ ոչ բոլոր լիգաներն են դեռևս կիրառում 5 փոխարինման կանոնը։ Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում գործում էր 3 փոխարինում կատարելու հնարավորությունը, ինչը դժգոհություն էր առաջացրել մարզիչների շրջանում։ 

Սակայն ԱՊԼ-ն ավելի վաղ նույնպես հաստատել էր, որ հաջորդ մրցաշրջանից կթույլատրվի թիմերին 1 խաղի ընթացքում 5 փոխարինում կատարել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա