Logo

IFFHS. Անչելոտին՝ ակումբային ֆուտբոլի տարվա լավագույն մարզիչ

16:19 / 09.01.2023ՍՊՈՐՏ
null

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) վարկածով ակումբային մակարդակում տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել Մադրիդի «Ռեալը» գլխավորող Կառլո Անչելոտին:

Իտալացի մասնագետը նախորդ մրցաշրջանում «Ռեալի» ղեկին նվաճել էր Իսպանիայի Սուպերգավաթը, Լա լիգայի չեմպիոնական տիտղոսն ու Չեմպիոնների լիգայի գավաթը:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ, կատալոնացի մասնագետ Խոսեպ Գվարդիոլան: Երրորդը Մարոկկոյի հավաքականի գլխավոր մարզիչ Վալիդ Ռեգրագին է, որը «Վիդադ Կասաբլանկա» ակումբի ղեկին նվաճել էր աֆրիկյան Չեմպիոնների լիգայի գավաթը:

Հիշեցնենք, որ աշխարհի նորընծա չեմպիոն Արգենտինայի հավաքականը գլխավորող Լիոնել Սկալոնին IFFHS-ի վարկածով ճանաչվել էր հավաքականների մակարդակում 2022թ. լավագույն մարզիչ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա