Logo

Իլիչիչը պատմական ցուցանիշներ է գրանցել Չեմպիոնների լիգայում

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 11.03.2020ՍՊՈՐՏ
ilici - Իլիչիչը պատմական ցուցանիշներ է գրանցել Չեմպիոնների լիգայում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:17

-

-

«Ատալանտայի» հարձակվող Յոսիպ Իլիչիչը պոկերի հեղինակ դարձավ Չեմպիոնների լիգայի 1/8  եզրափակիչի «Վալենսիայի» դեմ խաղում (3:4)։

Այդ կերպ, նա դարձավ մրցաշարի պատմության առաջին ֆուտբոլիստը, որը կարողանում է 4 գոլի հեղինակ դառնալ փլեյ-օֆֆ փուլի արտագնա խաղում։

Բացի դրանից, 32-ամյա սլովենացին դարձավ ՉԼ պատմության 3-րդ ֆուտբոլիստը, որին հաջողվել է հեղինակել 5 կամ ավելի գոլ փլեյ-օֆֆի երկխաղյա դիմակայությունում։ Նման նվաճմամբ կարող են նաև պարծենալ Լիոնել Մեսին ու Կրիշտիանու Ռոնալդուն։

Ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում «Ատալանտայի» հետ Իլիչիչը մասնակցել է 29 հանդիպման՝ աչքի ընկնելով 21 գոլով ու 9 գոլային փոխանցմամբ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա