Logo

Իմոբիլեն կրկնել է Մեսիի, Ռոնալդուի և Լևանդովսկիի տպավորիչ ցուցանիշը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:02 / 25.04.2022ՍՊՈՐՏ
Չիրո Իմոբիլե

Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրի «Լացիո» - «Միլան» խաղի (1:2) հաշիվը բացել է «արծիվների» հարձակվող Չիրո Իմոբիլեն։ Այս գոլը նրա համար 26-րդն էր Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում։

Այսպիսով՝ 32-ամյա իտալացին դարձել է վերջին 6 տարում Եվրոպայի թոփ-5 լիգաների 4-րդ խաղացողը, որը 25-ից ավելի գոլ է խփել առնվազն 3 մրցաշրջանում՝ հայտնում է Opta-ն:

Նախկինում նման նվաճման հասել են Լիոնել Մեսին, Կրիշտիանու Ռոնալդուն և Ռոբերտ Լևանդովսկին։

Իմոբիլեն Ա Սերիայի 2017/18 մրցաշրջանում խփել է 29 գոլ, իսկ 2019/20 մրցաշրջանում՝ 36 գոլ:

Այս մրցաշրջանում իտալացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 31 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա