Logo

Ինչ դիտել տանը. ֆրանսիական «Նոր ալիքի» դասական Անյես Վարդայի կարճամետրաժ ֆիլմը

Հեղինակ
Դիանա Մարտիրոսյան
00:00 / 13.04.2020Ռեժիսորներ
853F4A77 F2A8 4CCC 9031 EF133126F494 scaled - Ինչ դիտել տանը. ֆրանսիական «Նոր ալիքի» դասական Անյես Վարդայի կարճամետրաժ ֆիլմը

Վերջերս Ամերիկյան Սինեմատեկը YouTubeում տեղադրեց լեգենդար ռեժիսոր, սցենարիստ և լուսանկարիչ, ֆրանսիական կինոպատմության կարևորագույն հեղինակ Անյես Վարդայի “The Little Story of Gwen From French Brittany” կարճամետրաժը, որի մինչ այդ պահը հասանելի չի եղել համացանցի օգտատերերի համար։ Սինեմատեկը այդ քայլն արել է ռեժիսորի մահվան մեկ ամյա տարելիցի օրերերին՝ այդ կերպ ուշադրություն գրավելով Վարդայի՝ համեմատաբար անհայտ աշխատանքներին։

Վարդան զբաղվում էր «Փոքրիկ Գվենի պատմությունը ֆրանսիական Բրիտանիայից» ֆիլմի աշխատանքներով մի քանի տարվա ընթացքում ՝ սկսած 1996 թվականից: Վավերագրական ֆիլմը պատմում է Վարդայի ընկեր Գվեն Դելիզի մասին, երկու կանայք հանդիպում են 1996-ին Փարիզում, այնուհետև Դելիզը տեղափոխվում է Լոս Անջելես. այժմ նա վերոհիշյալ Ամերիկյան Սինեմատեկի գլխավոր համակարգողն է:

1D298FA9 174E 4109 9FAA 55E804367472 960x720 - Ինչ դիտել տանը. ֆրանսիական «Նոր ալիքի» դասական Անյես Վարդայի կարճամետրաժ ֆիլմը

Անյես Վարդան աշխատանքային պրոցեսի ժամանակ

 

Կարճամետրաժը ուղարկվել էր Ամերիկյան Սինեմատեկ՝ Դելիսի նամակի հետ միասին, որում վերջինս պատմում է, թե ինչպես էր իր կյանքի ուղին հաճախ խաչվում Վարդայի ուղու հետ՝ 1996 թվականի իրենց առաջին փարիզյան հանդիպումից և համատեղ աշխատանքից հետո: Հենց այդ առաջին հանդիպման ժամանակ էր, երբ Վարդան հարցրեց Դելիսին, արդյոք կարո՞ղ է իր հետ շրջել՝ լուսանկարչական ապարատը ձեռքին, քանի որ դրանից հետո վերջինս պատրաստվում էր մեկնել Լոս Անջելես:

«Այսօր, որպես կազմակերպության գլխավոր համակարգող, պետք է նշեմ, որ հարգանքով եմ վերաբերվում Անյեսի հետ կապված բոլոր հիշողություններիս, ընդհուպ մինչև այն խրախուսանքը, որն ինձ տրվել է 26 տարի առաջ՝ մեկնել Լոս Անջելես և գտնել Ամերիկյան Սինեմատեկը։ Սրտումս եմ փայփայում այն բոլոր երեկոները, որոնց ժամանակ մենք միասին պլանավորում էինք իր միջոցառումները Ամերիկյան Սինեմատեկում, ինչպես նաև այն իմաստուն խոսքերը, որոնք լսել եմ իրենից կյանքիս կարևոր պահերին: Նրա բազմաթիվ տաղանդներից էր անսահման հետաքրքասիրությունն ու կյանքի հանդեպ ունեցած անսպառ ախորժակը: Իր արվեստի անվերջանալի հնարամտությունը փայլում է իր ֆիլմերում և դառնում ոգեշնչում բոլոր ականատեսների համար. այդ ամենին մոտ գտնվելն իր հերթին արտոնություն էր»:-գրել է Դելիսը նամակում։

Ներկայացնում ենք հազվագյուտ կարճամետրաժի հղումը.


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա