Logo

Կլոպի ակնկալիքները «Բենֆիկայի» դեմ խաղից

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:24 / 05.04.2022ՍՊՈՐՏ
Յուրգեն Կլոպ-սպասելիքներ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը լրագրողներին ասել է, թե ինչ է ակնկալում իր թիմից Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ Լիսաբոնի «Բենֆիկայի» հետ երկխաղյա դիմակայությունում:

Կլոպն ասել է, որ 1 փոքրիկ սխալը կարող է շատ թանկ արժենալ։ Յուրգենը նշել է, որ իր տղաներից կիրք, հուզմունք և հոգեբանական կայունություն է ակնկալում։ Մարզիչը հավելել է, որ հենց այս որակներն են օգնելու «Լիվերպուլին» հաղթել պորտուգալական թիմին և դուրս գալ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:

«Ես մտածում եմ, թե ինչպես կարող ենք լավագույնս խաղալ: Սա մեր բոլոր հանդիպումների պլանն է:

Մենք բոլորս գիտենք, որ 1 անհաջողություն, 1 փոքրիկ թերացում, և ամեն ինչ կարող է ավարտվել: Բայց մեզ համար դա խնդիր չէ. մենք պատրաստ ենք նոր մարտահրավերի։

Մեզ պետք են կիրք, հոգեբանական կայունություն և հուզմունք։ Պետք է զարգանալ որպես խաղացող, մարզիչ և թիմ։ Ժամանակի ընթացքում սկսում ես ամեն ինչ ավելի հանգիստ դատել։ Սա փորձ է»,- Կլոպի խոսքն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Բենֆիկա» - «Լիվերպուլ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա այսօր, մեկնարկը՝ 23:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա