Logo

Ինչ է ասել Ռոնալդուն Կուրտուային՝ ԵՎՐՈ 2020-ից դուրս մնալուց հետո (տեսանյութ)

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 28.06.2021ՍՊՈՐՏ
B9727519210Z.1 20210628092816 000G00IE1FVP.3 0 - Ինչ է ասել Ռոնալդուն Կուրտուային՝ ԵՎՐՈ 2020-ից դուրս մնալուց հետո (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել ենք՝ ԵՎՐՈ 2020-ի 1/8 եզրափակիչում Պորտուգալիան նվազագույն հաշվով պարտվեց Բելգիայի ընտրանուն և դուրս մնաց պայքարից:

Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչ է ասել հանդիպման ավարտից հետո պորտուգալացիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մրցակցի դարպասապահ Տիբո Կուրտուային. «Դուք բախտավոր էիք այսօր, չէ՞: Գնդակը չէր ցանկանում հայտնվել դարպասում: Հաջողություն եմ մաղթում», – ասել է «Յուվենտուսի» հարձակվողը:

Բելգիայի հավաքականը մրցաշարի 1/4 եզրափակիչում կխաղա Իտալիայի ընտրանու դեմ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա