Logo

Ինչ է պատահում, երբ հաշիվը 0-0 է և պետք է ձանձրույթը վերացնել (նկար)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 04.02.2018ՍՊՈՐՏ
add3df102f69fd8452eb71de357609cf966149febe66cc763fab3ccb4ee8ab31 - Ինչ է պատահում, երբ հաշիվը 0-0 է և պետք է ձանձրույթը վերացնել (նկար)

Զավեշտալի իրավիճակ է արձանագրվել Գերմանիայի Բունդեսլիգայի 21-րդ տուրի՝ «Բորուսիա Մյոնխենգլադբախ» – «Լայպցիգ» հանդիպման ժամանակ:

Ընթանում էր խաղի 80-րդ րոպեն, բայց թիմերը չէին կարողանում գոլ խփել: 0-0 հաշվի ժամանակ «Բորուսիայի» թվիթերյան էջը «Լայպցիգին» առաջարկել է ժամանակն ավելի արդյունավետ օգտագործել՝ խաղալով «իքսիկ-նոլիկ»:

Հետաքրքիր է, որ այդ մրցավեճում ի վերջո գոլ գրանցվել է: 88-րդ րոպեին աչքի է ընկել Ադեմոլա Լուկմենը և հաղթանակ պարգևել «Լայպցիգին»:

fa67ee19794b65b887d157f791fb8 - Ինչ է պատահում, երբ հաշիվը 0-0 է և պետք է ձանձրույթը վերացնել (նկար)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա