Logo

Ինչ խնդիրներ ուներ տաղանդաշատ Ռիկելմեն «Բարսելոնայի» հանդերձարանում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 12.04.2020ՍՊՈՐՏ
խնդիրներ ուներ տաղանդաշատ Ռիկելմեն «Բարսելոնայի» հանդերձարանում - Ինչ խնդիրներ ուներ տաղանդաշատ Ռիկելմեն «Բարսելոնայի» հանդերձարանում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:05

-

-

Շատերը կհամաձայնեն, որ Խուան Ռոման Ռիկելմեն վերջին տասնամյակների ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից է, սակայն միևնույն ժամանակ փաստ է, որ նրա կարիերան «Բարսելոնայի» կազմում ուղղակի չստացվեց։

2002 թվականին «Բոկա Խունիորսից» տեղափոխվելով Իսպանիա՝ Ռիկելմեն իր առաջին և միակ մրցաշրջանն անցկացրեց կատալոնական «Բարսելոնայի» կազմում։

Այդ ժամանակ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Լուի վան Գալին դուր չէր գալիս արգենտինացի կիսապաշտպանի խաղաոճը։

«Դու լավագույն ֆուտբոլիստն ես, երբ գնդակը քեզ մոտ է, սակայն երբ այն քեզ մոտ չէ, մենք մի հոգի պակաս ենք խաղադաշտում»,- Mundo Deportivo-ն մեջբերում է Վան Գալի խոսքը, որը հոլանդացին ասել է Ռիկելմեին։

Վան Գալը, որը Ռիկելմեին խաղադաշտ էր դուրս բերում ձախ եզրում, մրցաշրջանի կեսից հեռացվեց զբաղեցրած պաշտոնից, իսկ նրան փոխարինեց Ռադոմիր Անտիչը։

«Ժամանելուն պես Անտիչը Ռիկելմեին ասաց, որ նա առանցքային դեր է կատարելու թիմի վերակառուցման գործում»,- գրում է Mundo Deportivo-ն։

«Սևիլիայի» դեմ տնային խաղում 0-3 պարտությունից հետո, սակայն, «Բարսելոնայի» ավագները գլխավոր մարզչին խնդրել են խաղադաշտ դուրս չբերել Ռիկելմեին «Մալյորկայի» դեմ խաղին։

Երբ եկավ ամառը, արգենտինացի նախկին ֆուտբոլիստը տեղափոխվեց «Վիլյառեալ», որտեղ կարողացավ վերագտնել իր խաղն ու փայլել մի քանի մրցաշրջան։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա