Logo

Ինչ քայլի է գնացել Նյուբելը հանուն «Բավարիա» տեղափոխության

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 04.01.2020ՍՊՈՐՏ
r647905 1296x729 16 9 - Ինչ քայլի է գնացել Նյուբելը հանուն «Բավարիա» տեղափոխության
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:03

-

-

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Շալկե-04»-ի դարպասապահ Ալեքսանդր Նյուբելը պայմանագիր է ստորագրել «Բավարիայի» հետ և այս մրցաշրջանի ավարտից հետո կհամալրի մյունխենյան ակումբի շարքերը:

Sport1․de-ին հայտնի է դարձել, որ 23-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը Գերմանիայի չեմպիոնի ճամբարում կկազմի 5,5 մլն եվրո, մինչդեռ «Շալկե-04»-ը նրան առաջարկել էր նոր համաձայնագիր, որի համաձայն՝ տարեկան կարող էր վաստակել 7 մլն եվրո:

Նյուբելն ամռանը «Բավարիային» կմիանա ազատ գործակալի կարգավիճակով: Դարպասապահի պայմանագիրը գերմանական գրանդի հետ նախատեսված կլինի առաջիկա 5 մրցաշրջանի համար:

Երիտասարդ դարպասապահը գելզենկիրխենյան թիմի կազմում Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 15 հանդիպում:

«Մոնակոյի» պաշտպանը մերժել է «Բավարիային» և կտեղափոխվի գերմանական մեկ այլ ակումբ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա