Logo

Ինչի՞ց հետո գրվեց «Սրճարան աշխարհի եզրին» գիրքը և ինչի՞ մասին է այն

17:20 / 22.12.2022Հեղինակներ
Սրճարան աշխարհի եզրին

Ստեղծագործության հեղինակ Ջոն Պ․ Ստրելեքին տաղանդավոր գրող է, բանախոս և քոուչ: 2002 թվականին, երբ դեռ բիզնես խորհրդատու էր, Ջոնն ու իր կինը մեկնեցին 9-ամսյա ճանապարհորդության աշխարհով մեկ։ Այս փորձառությունը նրան ոգեշնչեց գրել իր առաջին բեսթսելլերը՝ «Սրճարան աշխարհի եզրին»: Ցնցող հաջողությունից հետո հրատարակվեցին հեղինակի ևս մի քանի գրքեր, որոնք նույնպես դարձան բեսթսելլերներ։

Գրքի մասին

Մեզնից յուրաքանչյուրը ժամանակ առ ժամանակ ինքն իրեն հարցնում է՝ ո՞վ եմ ես, ո՞ւր եմ գնում, երջանի՞կ եմ արդյոք, բայց պատասխանները գտնելն ու սեփական ճանապարհով գնալն այնքան էլ հեշտ չէ։ Այս գրքի գլխավոր հերոսը՝ Ջոնը, հազիվ թե փորձած լինի իմաստավորել իր կյանքը մինչ այն պահը, երբ պատահաբար հայտնվում է առեղծվածային հարցերի սրճարանում։ Աշխարհի եզրին գտնվող այս վայրում անցկացրած մի գիշերը նրան ստիպում է խորությամբ մտածել իր մասին ու գիտակցել, թե կյանքում ինչն է իր համար իսկապես արժեքավոր ու կարևոր։ Զարմանալի ու ոգեշնչող պատմություն այն մասին, թե ինչպես ազատվել ժամանակակից աշխարհի վաղանցիկ տագնապներից, մի կողմ նետել վախերն ու կասկածները և բացվել երջանիկ փոփոխությունների համար։

Գիրքը համաշխարհային բեսթսելլեր է և թարգմանվել է ավելի քան 40 լեզվով, այդ թվում՝ հայերեն։

Մեջբերումներ գրքից

Մենք բոլորս սահմանափակված ենք մեր ընթացիկ փորձով և գիտելիքներով: Այստեղ կարևոր բառն «ընթացիկ»-ն է: Մարդկության պատմության ընթացքում այսօր ավելի քան երբևէ մեզ հասանելի են ամբողջ աշխարհի տեղեկատվությունը, մշակույթներն ու փորձառությունները: Երբ մենք փորձում ենք գտնել այն, ինչը կիրագործի մեր ԳՆ-ն (գոյության նպատակը), մեր սահմանափակումներն այսօր իրականում կապված չեն հասանելիության հետ: Դրանք կապված են այն սահմանափակումների հետ, որ ինքներս ենք մեզ վրա դնում:

**

Եթե ներդաշնակության մեջ չես այն ամենի հետ, ինչ ուզում ես անել, կարող ես էներգիադ վատնել շատ այլ ավելորդ բաների վրա:

**

Ձեր կյանքը պարզապես բաղկացած է այն ամենից, ինչ մյուսներն են անում կամ ինչը մարդիկ ուզում են, որ դուք անեք:

**

Գաղափարին ծանոթ լինելը դեռ բավարար չէ: Իմաստն այն է, որ իրականում այն կիրառես:

**

Միայն դու իսկապես գիտես, թե ինչ ես ուզում քո գոյությունից: Երբեք թույլ մի՛ տվեք մարդկանց կամ երևույթներին ձեզ հասցնել մի կետի, երբ կզգաք, որ այլևս վերահսկողություն չունեք ձեր սեփական ճակատագրի վրա: Ակտիվ եղե՛ք ձեր ճանապարհն ընտրելիս, այլապես այն կընտրեն ձեր փոխարեն:

**

Շատ մարդկանց մոտ ամեն ինչ կարգին է, Ջոն: Բայց ոմանք ձգտում են ավելի գոհացուցիչ մի բանի, քան «ամեն ինչ կարգինն» է, ավելիին:

**

Յուրաքանչյուր օրը հնարավորություն է անելու այն, ինչ ինքս եմ ուզում: 

**

Ես այնպիսի զգացողություն ունեի, որ կյանքս ակտիվորեն փոխանակում եմ փողի հետ, և այդ գործարքն ինձ այնքան էլ շահավետ չէր թվում։

**

Ինչո՞ւ ենք մենք այդքան շատ ժամանակ ծախսում նախապատրաստվելու այն ժամանակներին, երբ կարող ենք անել այն, ինչ ուզում ենք, հենց հիմա։

**

Երբեմն օգտակար է իրերին այլ տեսանկյունից նայելը։

**

Կյանքն ինքը մի զարմանահրաշ պատմություն է, Ջոն: Պարզապես բանն այն է, որ ոմանք չեն գիտակցում, որ իրենք են հեղինակը և ինչպես ուզեն, կարող են գրել այն։

**

Արա այն, ինչ ուզում ես, միայն թե դա իրագործի քո՝ այստեղ գտնվելու պատճառը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա