Logo

Ինչո՞վ են զբաղվել նրանք նախքան աշխարհին հայտնի դառնալը․ 14 աստղի անցած ուղի

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:44 / 22.04.2022ՄՇԱԿՈՒՅԹ
հայտնի աստղեր

Երբեմն թվում է, թե հայտնի մարդիկ ծնվում են արդեն աստղային կարգավիճակով,սակայն,  իրականում, յուրաքանչյուրը պետք է ունենա իր կարիերայի սկզբնակետը. այսօրվա հայտնիներից շատերը ժամանակին սովորական մարդկանց նման ամեն առավոտ գնում էին աշխատանքի։ Նախքան փայլուն և գլամուր կյանքը, նրանցից ոմանք համբուրգեր կամ պաղպաղակ էին վաճառում արագ սննդի կետերում, ոմանք քարտուղարուհիներ էին, իսկ մյուսները՝ հոգեբուժարանի բեռնակիրներ:

Մենք տեղեկացել ենք, թե ինչով են զբաղվել նախկինում որոշ աստղեր, և ինչպես են նրանք հաջողության հասել շոու բիզնեսում։

1. Քեյթ Ուինսլեթ․ մթերային խանութի աշխատակից

Кем работали 14 знаменитостей до того, как стали известными на весь мир

Մինչ կինոաշխարհ ներխուժելը, Քեյթ Ուինսլեթն աշխատում էր մթերային խանութում: Մի օր նա հաճախորդի համար հնդկահավով սենդվիչ էր պատրաստում, երբ հանկարծ զանգահարեցին՝ «Երկնային արարածներ» ֆիլմում դերի առաջարկով։ «Տիտանիկի» ապագա աստղին այնպես ապշեցրեց զանգը, որ նա անմիջապես հեռացավ աշխատանքից՝ անկատար թողնելով այդ պատվերը։

2. Եվա Մենդես․ հոթ-դոգ վաճառող

Кем работали 14 знаменитостей до того, как стали известными на весь мир

Եվա Մենդեսը բնույթով անհամբեր մարդկանց տեսակին է պատկանում, որը հնարավորինս արագ փորձում է անցնել աշխատանքային օրակարգի։ Հետևաբար, դերասանական կարիերայի բեկումներից  առաջ Մենդեսը սկսել էր իր գործունեությունը սննդի ոլորտում: Սկզբում նա աշխատում էր պիցցերիայում, իսկ հետո անցավ  առևտրի կենտրոնում հոթ-դոգ վաճառելուն:։

3. Հյու Ջեքման․ ֆիզկուլտուրայի ուսուցիչ

Кем работали 14 знаменитостей до того, как стали известными на весь мир

Մինչ  Վուլվերինի դերի մարմնավորումը, Հյու Ջեքմանը մոտ մեկ տարի ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ է աշխատել Անգլիայի Ուփինգհեմի դպրոցում։ Մեկ անգամ՝ Կարմիր գորգի վրա հարցազրույց տալու ժամանակ, դերասանը լրագրողների մեջ ճանաչել է իր նախկին սաներից մեկին, և, նայելով տեսախցիկին, հարցրել է, թե ինչպես են գործերը ֆիզկուլտուրայում: Դերասանը չի վարանել հիշատակել այդ մասին՝  ընդգծելով, որ իր համար շատ կարևոր է  իմանալ այդ տեղեկությունը։

4. Ջենիֆեր Էնիսթոն․ մարկետոլոգ

Кем работали 14 знаменитостей до того, как стали известными на весь мир

Նախքան «Ընկերներ»-ում Ռեյչելի դերը ստանձնելը, Ջենիֆեր Էնիսթոնը պատահական աշխատանքներ է կատարել: Ապագա կինոաստղը զբաղվել է հեռահար մարկետոլոգիայով։ Նա հեռախոսով որոշակի ժամանակավոր սեփականության իրավունքի բաժնետոմսեր է վաճառել Պոկոնո լեռներում: Ըստ Էնիսթոնի՝ իր մոտ այնքան վատ էր դա ստացվում, որ ընդհանրապես ոչ մի վաճառք չի կատարել։

5. Վուպի Գոլդբերգ․ դիմահարդար՝ թաղման բյուրոյում

Кем работали 14 знаменитостей до того, как стали известными на весь мир

Դերասանուհի դառնալուց առաջ Վուպի Գոլդբերգն աշխատել է տարբեր ոլորտներում, այդ թվում՝  սգո սրահում՝ դիմահարդարի հաստիքով։ Նա արձագանքել է այդ աշխատատեղին, քանի որ վերապատրաստվել էր գեղեցկության դպրոցում և արտոնագիր ունեցող կոսմետոլոգ էր:

6. Դասթին Հոֆման․ թատրոնի հանդերձապահ

Кем работали 14 знаменитостей до того, как стали известными на весь мир

1950-1960-ական թվականներին Դասթին Հոֆմանը և իր 2 ընկերները՝ Ջին Հեքմանը և Ռոբերտ Դյուվալը, դերասանական աշխատանք էին փնտրում։ Նրանք ապրում էին միասին և մի կերպ գոյատևում։ Հետևաբար, այն ժամանակ  Հոֆմանն անում էր ամեն տեսակի աշխատանք. «Դեղին էջեր» տեղեկատուի համար տեքստեր հավաքող, Հավայան լեյ (ծաղկի ուլունքներ) պատրաստող, թատրոնի հանդերձապահ։ Դերասանն ավելի ուշ ընդգծել է, որ ոչ մի վայրկյան չի ամաչում իր ոչ մի գործունեության ձևի համար։

7. Գվեն Ստեֆանի․ պաղպաղակ վաճառող

Кем работали 14 знаменитостей до того, как стали известными на весь мир

Երկար տարիներ, մինչև հանրաճանաչություն ձեռք բերելը, Գվեն Ստեֆանին արագ սննդի ցանցերում պաղպաղակ էր վաճառում: Բացի այդ, նա իրեն փորձել է դիմահարդարման մասնագետի գործում՝ հանրախանութում։

8. Լյուսի Լյու․ աերոբիկայի մարզիչ

Кем работали 14 знаменитостей до того, как стали известными на весь мир

Դերասանուհի դառնալու երազանքն իրականացնելու համար Լյուսի Լյուն աշխատել է մի քանի վայրերում։ Նա աշխատանքային օրերին աշխատում էր որպես քարտուղարուհի, հանգստյան օրերին՝ աերոբիկայի մարզիչ, իսկ երեկոյան վերածվում էր հյուրընկալի՝ Լոնդոնի Սոհո առևտրի և զվարճանքի թաղամասում: Լյուսի Լյուն խոստովանում է, որ թեև գրաֆիկը ծանր էր, բայց դերասանական կարիերայի մասին միտքը շատ մոտիվացնող էր իր համար։

9. Միք Ջագեր․ հոգեբուժարանի բեռնակիր

Кем работали 14 знаменитостей до того, как стали известными на весь мирԱշխարհահռչակ «The Rolling Stones» խմբի կուլտային ֆրոնտմեն դառնալուց առաջ, Միք Ջագերը Բեքսլի հոգեբուժարանում ժամանակավորապես աշխատել է բեռնակիր։ Դա 1961 թվականին էր, երբ նա գիտության բակալավրի կոչում ստանալու համար ընդունվել էր Լոնդոնի տնտեսագիտության դպրոց:

10. Էվանջելին Լիլի․ բորտուղեկցորդուհի

Кем работали 14 знаменитостей до того, как стали известными на весь мир

«Ողջ մնալ» հեռուստասերիալի աստղը մինչ դերասանական կարիերան ուներ բազմաթիվ այլ աշխատանքներ, սակայն ամենից շատ դերասանուհին հիշում է բորտուղեկցորդուհու աշխատանքը, որի հոգնեցուցիչ լինելու պատճառով  թողել է այն՝  ընդամենը մեկ ամիս անց:

11. Սթիվեն Քինգ․ վառելիք լիցքավորող

Кем работали 14 знаменитостей до того, как стали известными на весь мир

Սթիվեն Քինգը, մարդ, որին վերագրվում է գիտաֆանտաստիկայի ժանրի վերածնունդը 20-րդ դարի վերջում, 1966 թվականին ընդունվել է ԱՄՆ-ի Մենի ամենամեծ համալսարանը։ Ուսման ծախսերը հոգալու համար Սթիվենը գումար է վաստակել՝ աշխատելով որպես հավաքարար, վառելիք լիցքավորող, արդյունաբերական լվացքատան աշխատակից։

12. Մայլի Սայրուս․ հավաքարար

Кем работали 14 знаменитостей до того, как стали известными на весь мир

Մինչ Դիսնեյի «Հաննա Մոնտանա» սերիալում նկարահանվելը և հայտնի դառնալը, Մայլի Սայրուսը հավաքարար էր աշխատում մաքրություն իրականացնող ընկերությունում: Նա այդ գործը ստանձնել է 11 տարեկանում։ Նրա պարտականությունների մեջ մտնում էր տներ մաքրելը և նույնիսկ զուգարաններ լվանալը: Մայլին շատ էր սիրում մաքրությամբ զբաղվել։

13. Սթիվ Բուշեմի․ հրշեջ

Кем работали 14 знаменитостей до того, как стали известными на весь мир

Մինչ Հոլիվուդում հայտնի դառնալը, Սթիվ Բուշեմին Նյու Յորքում հրշեջ էր աշխատում։ Արդեն լինելով դերասան՝ նա իր նախաձեռնությամբ կարճ ժամանակով վերադարձել է այդ գործունեությանը։ Իսկ 2014 թվականին նրան նույնիսկ նշանակել են հրշեջ գումարտակի պատվավոր պետ։

14. Ջենիֆեր Լոպես․ քարտուղարուհի

Кем работали 14 знаменитостей до того, как стали известными на весь мир

Ջենիֆեր Լոպեսը մեր ժամանակների ամենահայտնի դերասանուհիներից է։ Նա աշխարհին ցույց տվեց իր տաղանդը որպես պարուհի, դերասանուհի և երգչուհի, բայց ժամանակին  քարտուղարուհի էր փաստաբանական գրասենյակում: Նրա պարտականությունը ոստիկանության և հրշեջների համար հարկային հայտարարագրեր լրացնելն էր: Հետագայում նա նույնիսկ արտոնագրված նոտար դարձավ։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա