
Գարնանը դեմքին յուրահատուկ խնամք է անհրաժեշտ, սակայն դրանից զատ, շատերը չեն կարող հրաժարվել դիմահարդարումից։ Ինչպիսի՞ն պետք է լինի գարնանային դիմահարդարումը առօրիայում և հեռուստաեթերում. այս հարցի շուրջ զրուցել ենք հայտնի դիմահարդար Ալինա Բարսամյանի հետ։
Այս գարնանը դիմահարդարման ամենանորաձև թրենդները որոնք ե՞ն
-Ինչպես ամբողջ տարին , առավել ևս գարնանը շատ կարևոր է խնամել մաշկը, ճիշտ խոնավացնել, հետո նոր անցնել դիմահարդարմանը։ Անցած տարվա թրենդները այս տարի ակտիվ պահպանվում են, սեզոնի թրենդը բնականին մոտ դիմահարդարումն է, այլ կերպ ասած՝ նուդը ։ Պետք է խուսափել մուգ տոնային կրեմներից, օգտագործում ենք մաշկին համապատասխան երանգը ։ Կոպերը պետք է ընդգծել վառ գույնի երանգով, ցանկալի է վարդագույն կամ դեղձի գույն։ Կարելի է ավելացնել սևաներկ և արհեստական թարթիչներ։ Վերջիններս երբեք դուրս չեն գալիս մոդայից։
Ի դեպ , այս տարի շատ նորաձև են վառ գույներով սուրմաները, հաստ և դեպի վեր սանրած հոնքերը, այն դեմքին հաղորդում է բնական տեսք։ Այտերը պետք է ընդգծել դեղձագույն սնգույրով (румяна), այտոսկրերը պետք է փայլեցնել հայլայթերով , այն դեմքին հաղորդում է բնական փայլ։ Շուրթերը պետք է թողնել բնականին մոտ։
Ինչո՞վ է առանձնանում հեռուստատեսային դիմահարդարումը առօրյա դիմահարդարումից .
_Քանի որ ես աշխատում եմ շատ հաղորդավարների, և արտիստների հետ ևս, հետևաբար կարող եմ ասել , որ կադրի ներսում ամեն բան մի փոքր այլ է։
Հեռուստամեկնաբան Գոհար Հայրապետյանը
Հեռուստատեսային դիմահարդարումը կարող է լինել շատ բազմազան, սակայն եթե խոսենք ստանդարտ դիմահարդարման մասին, ապա այն հիմնականում ավելի խիտ պետք է լինի, միևնույն ժամանակ տարվա եղանակային թրենդին համապատասխան, սակայն վերջինս ունի որոշակի ստանդարտներ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի խախտել։
Հեռուստամեկնաբան Ժիրայր Ոսկանյանը
Դիմահարդարման ո՞ր տարբերակը խորհուրդ չեք տալիս
-Որպես մասնագետ, դեմ եմ խիտ և ծանր դիմահարդարմանը։ Դիմահարդարման մեջ միշտ նախընտրում եմ ընդգծել կնոջ դեմքի գեղեցիկ հատվածները, քողարկել ու շտկել փոքր ինչ թերի հատվածները։ Եթե կերպարային դիմահարդարում չէ, ապա պետք չէ ամբողջովին կերպարանափոխել կնոջը։
Դեմքի ո՞ր հատվածը գարնանը պետք առավել ընդգծված լինի (աչքեր, շուրթեր…)
-Կա մի արտահայտություն, որ հաճախ են օգտագործում դիմահարդարման մեջ , եթե աչքերը ընդգծված է, ուրեմն շուրթերը պետք չէ ընդգծել ։ Եթե գույնի ու չափի զգացողությունը պահպանված է, ապա կարելի է և՛ աչքերը ընդգծել, և՛ շուրթերը։
Գարնանային դիմահարդարման մեջ ի՞նչն է պետք չափավորել
-Առհասարակ, դիմահարդարման մեջ շատ կարևոր է ապահովել գույնի և չափի զգացողությունը։
Ձեր խորհուրդը կանանց , ինչպե՞ս լինել ավելի գեղեցիկ
-Եղեք սիրված, որովհետև սիրված կնոջ աչքերի և դեմքի փայլը ոչ մի խնամքի, կամ կոսմետիկ միջոց չի ապահովում։