Logo

Ինչպե՞ս է Կրոսն անցկացրել «Էլ Կլասիկոյում» հաղթելուց հետո ստացած հանգստյան օրը

15:32 / 08.04.2023Ֆուտբոլ
null

Իսպանիայի գործող չեմպիոն «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը զբաղվել է տնային գործերով կատալոնական «Բարսելոնայի» դեմ խաղում իր թիմի հաղթանակից հետո ստացած հանգստյան օրը:

33-ամյա ֆուտբոլիստը դեն է նետել ոչ պիտանի իրերը, ինչպես նաև արդուկել է հագուստը, իսկ տեսանյութը ներկայացրել է երկրպագուներին:

Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Արքայական ակումբը» 4-0 հաշվով «Կամպ Նոուում» հաղթել էր «Բարսելոնային» ու դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի «Օսասունայի» հետ: Առաջին խաղում կատալոնական ակումբը «Սանտիագո Բեռնաբեուում» հաղթել էր նվազագույն հաշվով:

Ընթացիկ մրցաշրջանում Տոնի Կրոսը մադրիդյան գրանդի կազմում 39 խաղում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա