Logo

Ինչպե՞ս նշել Ամանորը. 5 գաղափար թեմատիկ կերպար ստեղծելու համար

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 03.12.2021Լրահոս
disco_movies

Թեմատիկ երեկույթները սովորական առօրյա տեսքից դուրս գալու եզակի հնարավորություն են: Միևնույն ժամանակ պարտադիր չէ կառնավալային կոստյում գնել, այլ կարող եք հետաքրքիր կերպար ստեղծել այն իրերի օգնությամբ, որոնք հեշտությամբ համատեղելի են ձեր զգեստապահարանի այլ իրերի հետ։ Ամանորյա տոների նախաշեմին Vogue-ը KAMERON նորաձևության ռիթեյլերի հետ հավաքել է հայտնի կինոհերոսների ոճով ոգեշնչված 5 կերպար/look։

Դիսկո խնջույք

Դիսկո ոճի երեկույթը լավ տարբերակ է Ամանորը պարով, զվարճալի և լավ տրամադրությամբ դիմավորելու համար: Նախապատրաստական ​​աշխատանքները սկսելուց առաջ խորհուրդ ենք տալիս վերանայել «Դիսկոտեկի վերջին օրերը»/The Last Days of Disco ֆիլմը, որի հերոսուհիները կրում են մինի և չեն վախենում փայփլուն հյուսվածքներից։

Առաջարկում ենք ընտրել կարճ երկարություն կամ մետաղական հյուսվածք, որով դուք կգրավեք շուրջբոլորի ուշադրությունը:

2 619cd2a4b713e 960x960 - Ինչպե՞ս նշել Ամանորը. 5 գաղափար թեմատիկ կերպար ստեղծելու համար

Ռոմանտիկ ժամադրություն 

Էլիսը՝ Նիկոլ Քիդմանի հերոսուհին, «Լայն փակված աչքերով»/Eyes Wide Shut դրամայից, կարող է ոգեշնչման աղբյուր դառնալ, եթե Ամանորի գիշերը ցանկանում եք սիրահարվել: Երեկույթին, որով սկսվում է ֆիլմը, նա հայտնվում է սև զգեստով։

e68c1cd8f9493006a61fab56e13d79fc84f22f44 619cac90d46ed 960x540 - Ինչպե՞ս նշել Ամանորը. 5 գաղափար թեմատիկ կերպար ստեղծելու համար

Սև զգեստը պետք է լինի յուրաքանչյուր աղջկա զգեստապահարանում: Իտալական Dolce & Gabbana ապրանքանիշը գրեթե ամեն բան գիտի կատարյալ սև զգեստների մասին, որոնք ընդգծում են կազմվածքի բոլոր կորերը։ Նրա հիմնական առավելությունն այն է, որ, կախված ընտրված աքսեսուարներից, այն բոլորովին այլ ձևով է ներկայացնում կրողին: Ցանկության դեպքում կարող եք ընտրել մինիմալիստական ​​և կոկիկ ինչ-որ բան, իսկ եթե ճոխ տարբերակ եք նախընտրում, ապա մեծ ականջօղերն ու ոսկե պայուսակը  կօգնեն ստեղծել ձեր ուզած կերպարը։

 

untitled 2 619bbfdf14bbc 960x960 - Ինչպե՞ս նշել Ամանորը. 5 գաղափար թեմատիկ կերպար ստեղծելու համար

Ֆուտուրիստական երեկույթ  

Ամբողջ աշխարհն այսօր «ապրում» է տիեզերքով. մոդելավորողները ևս անմասն չեն այս «մոլուցքից»։ Եթե ​​դեռ չեք գնում միջգալակտիկական թռիչքի, ապա ո՞վ է խանգարում ձեզ առաջիկա շաբաթների ընթացքում թեմատիկ երեկույթ կազմակերպել։ Այս ժանրի հերոսուհին Բարբարելլան է, ում դերը փայլուն է մարմնավորել դերասանուհի Ջեյն Ֆոնդը։ Բնականաբար, չենք առաջարկում նրա կերպարը բառացի կրկնել, բայց մետաղական երանգներին կարող եք ուշադրություն դարձնել:

image asset 619bc1b78b4a8 960x1277 - Ինչպե՞ս նշել Ամանորը. 5 գաղափար թեմատիկ կերպար ստեղծելու համար

Օգնության կհասնի Dolce & Gabbana ապրանքանիշը, որի վերջին հավաքածուում կա զգեստ՝ հոլոգրամային ծածկույթով, իսկ աքսեսուարները միայն կընդգծեն կերպարի տիեզերական ենթատեքստը։

1 619dd8fd9e747 960x960 - Ինչպե՞ս նշել Ամանորը. 5 գաղափար թեմատիկ կերպար ստեղծելու համար

Ընտանեկան ընթրիք

Անցած 2 տարին ապացուցեց, որ ընտանիքն ամենակարևորն է։ Երբ խոսում ենք Ամանորը սիրելիներով շրջապատված դիմավորլուց, առաջին հերթին մեր մտքին է գալիս Բրիջիթ Ջոնսի պատմությունը՝ տնային երեկույթների և զվարճալի սվիտերների հանդեպ իր մեծ սիրով:

bridet jones sweater 619cb02b2f98c 960x536 - Ինչպե՞ս նշել Ամանորը. 5 գաղափար թեմատիկ կերպար ստեղծելու համար

Polo Ralph Lauren-ի ձմեռային հավաքածուն նմանատիպ զվարճալի սվիտերներ է առաջարկում։ Հատկանշական է, որ դրանք նախատեսված են և՛ մեծերի, և՛ երեխաների համար, հետևաբար  ընտանեկան ընդհանուր տեսք ստեղծելը դժվար չի լինի։

3 619cd32e1c69b 960x960 - Ինչպե՞ս նշել Ամանորը. 5 գաղափար թեմատիկ կերպար ստեղծելու համար

90-ականների ոճ

«Սիրունիկը»/Pretty Woman ֆիլմը միանգամից ասոցացվում է մերկ ուսերով կարմիր զգեստով Ջուլիա Ռոբերթսի կերպարի հետ, բայց ավելի անսպասելի ու գրավիչ տարբերակ ստանալու համար առաջարկում ենք կրկնել հերոսուհու՝ ծնկից բարձր բոտֆորդով կերպարը, որում որոշ համարձակություն զուգորդվում է «կողքի տան աղջկա» ոճի տրամադրության հետ: Եթե ​​պլանավորում եք պարել ամբողջ գիշեր, ապա սա հենց այն է, ինչ ձեզ հարկավոր է:

619e52fab3ed4 960x1440 - Ինչպե՞ս նշել Ամանորը. 5 գաղափար թեմատիկ կերպար ստեղծելու համար      1 619f89beab8e3 960x960 - Ինչպե՞ս նշել Ամանորը. 5 գաղափար թեմատիկ կերպար ստեղծելու համար

 

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա