Թեմատիկ երեկույթները սովորական առօրյա տեսքից դուրս գալու եզակի հնարավորություն են: Միևնույն ժամանակ պարտադիր չէ կառնավալային կոստյում գնել, այլ կարող եք հետաքրքիր կերպար ստեղծել այն իրերի օգնությամբ, որոնք հեշտությամբ համատեղելի են ձեր զգեստապահարանի այլ իրերի հետ։ Ամանորյա տոների նախաշեմին Vogue-ը KAMERON նորաձևության ռիթեյլերի հետ հավաքել է հայտնի կինոհերոսների ոճով ոգեշնչված 5 կերպար/look։
Դիսկո խնջույք
Դիսկո ոճի երեկույթը լավ տարբերակ է Ամանորը պարով, զվարճալի և լավ տրամադրությամբ դիմավորելու համար: Նախապատրաստական աշխատանքները սկսելուց առաջ խորհուրդ ենք տալիս վերանայել «Դիսկոտեկի վերջին օրերը»/The Last Days of Disco ֆիլմը, որի հերոսուհիները կրում են մինի և չեն վախենում փայփլուն հյուսվածքներից։
Առաջարկում ենք ընտրել կարճ երկարություն կամ մետաղական հյուսվածք, որով դուք կգրավեք շուրջբոլորի ուշադրությունը:
Ռոմանտիկ ժամադրություն
Էլիսը՝ Նիկոլ Քիդմանի հերոսուհին, «Լայն փակված աչքերով»/Eyes Wide Shut դրամայից, կարող է ոգեշնչման աղբյուր դառնալ, եթե Ամանորի գիշերը ցանկանում եք սիրահարվել: Երեկույթին, որով սկսվում է ֆիլմը, նա հայտնվում է սև զգեստով։
Սև զգեստը պետք է լինի յուրաքանչյուր աղջկա զգեստապահարանում: Իտալական Dolce & Gabbana ապրանքանիշը գրեթե ամեն բան գիտի կատարյալ սև զգեստների մասին, որոնք ընդգծում են կազմվածքի բոլոր կորերը։ Նրա հիմնական առավելությունն այն է, որ, կախված ընտրված աքսեսուարներից, այն բոլորովին այլ ձևով է ներկայացնում կրողին: Ցանկության դեպքում կարող եք ընտրել մինիմալիստական և կոկիկ ինչ-որ բան, իսկ եթե ճոխ տարբերակ եք նախընտրում, ապա մեծ ականջօղերն ու ոսկե պայուսակը կօգնեն ստեղծել ձեր ուզած կերպարը։
Ֆուտուրիստական երեկույթ
Ամբողջ աշխարհն այսօր «ապրում» է տիեզերքով. մոդելավորողները ևս անմասն չեն այս «մոլուցքից»։ Եթե դեռ չեք գնում միջգալակտիկական թռիչքի, ապա ո՞վ է խանգարում ձեզ առաջիկա շաբաթների ընթացքում թեմատիկ երեկույթ կազմակերպել։ Այս ժանրի հերոսուհին Բարբարելլան է, ում դերը փայլուն է մարմնավորել դերասանուհի Ջեյն Ֆոնդը։ Բնականաբար, չենք առաջարկում նրա կերպարը բառացի կրկնել, բայց մետաղական երանգներին կարող եք ուշադրություն դարձնել:
Օգնության կհասնի Dolce & Gabbana ապրանքանիշը, որի վերջին հավաքածուում կա զգեստ՝ հոլոգրամային ծածկույթով, իսկ աքսեսուարները միայն կընդգծեն կերպարի տիեզերական ենթատեքստը։
Ընտանեկան ընթրիք
Անցած 2 տարին ապացուցեց, որ ընտանիքն ամենակարևորն է։ Երբ խոսում ենք Ամանորը սիրելիներով շրջապատված դիմավորլուց, առաջին հերթին մեր մտքին է գալիս Բրիջիթ Ջոնսի պատմությունը՝ տնային երեկույթների և զվարճալի սվիտերների հանդեպ իր մեծ սիրով:
Polo Ralph Lauren-ի ձմեռային հավաքածուն նմանատիպ զվարճալի սվիտերներ է առաջարկում։ Հատկանշական է, որ դրանք նախատեսված են և՛ մեծերի, և՛ երեխաների համար, հետևաբար ընտանեկան ընդհանուր տեսք ստեղծելը դժվար չի լինի։
90-ականների ոճ
«Սիրունիկը»/Pretty Woman ֆիլմը միանգամից ասոցացվում է մերկ ուսերով կարմիր զգեստով Ջուլիա Ռոբերթսի կերպարի հետ, բայց ավելի անսպասելի ու գրավիչ տարբերակ ստանալու համար առաջարկում ենք կրկնել հերոսուհու՝ ծնկից բարձր բոտֆորդով կերպարը, որում որոշ համարձակություն զուգորդվում է «կողքի տան աղջկա» ոճի տրամադրության հետ: Եթե պլանավորում եք պարել ամբողջ գիշեր, ապա սա հենց այն է, ինչ ձեզ հարկավոր է: